«Սեյրան Օհանյանը գնացել է Ոստիկանություն ու բողոքել, որ Սամսոնյան Նարեկը իրեն սպառնում է…»
Advertisement 1000 x 90

«Սեյրան Օհանյանը գնացել է Ոստիկանություն ու բողոքել, որ Սամսոնյան Նարեկը իրեն սպառնում է…»

Արթուր Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Փաստորեն Նարեկ Սամսոնյանին ես եմ բռնել տվել, նու համենայն դեպս մեղքի գոնե կեսն իմն ա: Չէ, բուն դիմումը փաստորեն Սեյրան Օհանյանն ա գրել, գեներալ Սեյրան Օհանյանը, գեներալ գնդապետ Սեյրահ Օհանյանը…. չէ է՜… ՀՀ ԶՈՒ Գեներալ գնդապետ, պատերազմում ոտքը կորցրած, բոլոր առումներով հերոս Սեյրան Օհանյանը գնացել է Ոստիկանություն ու բողոքել, որ Սամսոնյան Նարեկը իրեն սպառնում է: Բողոքի հիմք է հանդիսացել այն փաստը, որ Նարեկը նշել էր, որ դավաճանած սպաներին գնդակահարում են:

Այս նշումը նա արել էր իր՝ այն ստատուսում, որտեղ խոսվում էր երկաթգծի քանդման գործի շրջանակներում Սերժ Սարգսյանի դեմ Օհանյանի ցուցմունքների մասին: Իմ մեղքն էլ կայանում է նրանում, որ ես եմ Նարեկին ասել, որ Օհանյանը Սերժի դեմ ցուցմունք է տվել: Նարեկն էլ, մի քանի տեղից ճշտելով, ինֆորմացիան բռնել, հրապարակել է… ու տենց…

Ու տենց… մինչև հիմա չեմ հավատում էս ամեն ինչին: Չեմ հավատում ու անկեղծ ցավ եմ զգում: Ես, անկախ ամեն ինչից, Սեյրան Օհանյանին հերոս եմ համարում… հերոս, գեներալ… Ցավում եմ, քանի որ նա իր իսկ ճակատագրական ու շատ սխալ որոշումների արդյունքում դարձել է Նիկոլի գործ տվողը:

Նիկոլն ում վրա քսի տա Օհանյանը կգնա ցուցմունք կտա, էնքան որ Միքայել Հարությունյանի, Խաչատուրովի ու Քոչարյանի հետ մեկտեղ Մարտի 1-ով չներգրավվի: Ու ախր Սերժի դեմ ցուցմունք տալը հլը մի կերպ կմարսվի, արա բայց Սամսոնյան Նարեկի՞: Թող ինձ ների Նարեկը, ես նույն ցավը կզգայի, եթե ասենք իմ դեմ Օհանյանը ցուցմունք տար, որտև դուզը խոսանք էլի՝ ես ուր, Օհանյանն ուր… բլյաձ…

Սա վերջին ամիսների տիեզերական արդարության ամենացավոտ կտորն էր, բայց որ արդար է, դա էլ է հաստատ»:

Փաստորեն Narek Samsonyanին ես եմ բռնել տվել, նու համենայն դեպս մեղքի գոնե կեսն իմն ա: Չէ, բուն դիմումը փաստորեն Սեյրան…

Gepostet von Artur Danielyan am Montag, 11. Februar 2019



Նման նյութեր