Ուկրաինայում Հայաստանի նախկին դեսպան Անդրանիկ Մանուկյանը դատական հայց է ներկայացրելԱզգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանի դեմ: Հայցի առիթը հունվարի 16-ին ԱԺ ամբիոնից նախկին դեսպանի հասցեին հնչած գնահատականներն են:
Դատարան դիմող կողմը կարծում է, որ դրանք վիրավորել են Անդրանիկ Մանուկյանի պատիվն ու արժանապատվությունը: Պատասխանող կողմն ասում է ՝ վիրավորելու նպատակ չի ունեցել, խոսել է փաստերի մասին, իսկ դատարանում պատրաստվում է նոր փաստեր ներկայացնել:
Անդրանիկ Մանուկյանի շահերը դատարանում պաշտպանել պատրաստվող Ալեքսանդր Սիրունյանը«Ռադոիլուրի» հետ զրույցում մանրամասնեց. դատական հայց են ներկայացրել Ուկրաինայում նախկինդեսպանի պատիվն ու արժանապատվությունը պաշտպանելու պահանջով: Կարծում են, որ հունվարի 16-ին ԱԺամբիոնից Արման Բաբաջանյանի ելույթի մեջ եղել է առնվազն 7 ձևակերպում, որոնցից 2-ը վիրավորանք է, 5-ը՝զրպարտություն:
««Կասկածելի կենսագրություն» և «արատավոր նշանակումներ». սրանք մենք վիրավորանք ենք համարում, իսկ« «քրեական անցյալով անձ, ով տարիներ ի վեր զբաղված է եղել ՀՀ դեսպանատան անվամբ դիվանագիտականհամարներ վաճառելով» արտահայտությունը և մի քանի այլ բան՝ զրպարտություն»:
Դիմող կողմը դատարանից խնդրում է Արման Բաբաջանյանին պարտավորեցնել հրապարակայնորեններողություն խնդրել Անդրանիկ Մանուկյանից վրավորական 2 արտահայտության համար, իսկպշատպանական կողմի կարծիքով զրպատություն պարունակող դրևվագները հերքել ԱԺ-ումհավատարմագրված բոլոր ԶԼՄ-ների միջոցով: Դիմող կողմը նաև խորհրդանշական ֆինասական հատուցում էպահանջում:
«Պահանջում ենք յուրաքանչյուր դրվագի համար Արման Բաբաջանյանից բռնագանձել մեկական դրամ: Այսինքն՝ ընդհանուր բռնագանձել 7 դրամ: Բաբաջանյանը անլուրջ մարդ չէ, որ չհասկանա, որ իսկապես վիրավորել ու զրպարտել է: Ներողություն խնդրելը տղամարդու համար է, ամոթ բան չէ»:
Լրջությունն ու անլրջությունը որոշվելու է դատարանում՝ սա արդեն Արման Բաբաջանյանի արձագանքն է: Նակարծում է, որ պաշտպանվելու խնդիր չունի, ավելին, ասում է ՝ դատարան կգնա իր գնահատականներըհիմնավորող նոր փաստերով:
«Այս ընթացքում ինձ բազմաթիվ այլ փաստեր են տրամադրվել և Ուկրաինայում հայ համայնքիներկայացուցիչների կողմից, և այլ քաղաքացիների: Այնպես որ, փաստեր կներկայացնեմ, իսկ վիրավորելունպատակ չեմ ունեցել»:
Արման Բաբաջանյանին խնդրեցինք առանձնացնել նոր փաստերից որևէ մեկը:
«Այս պահին, օրինակ, ապացույց ունեմ , որ հնդկահավերի ֆերման , որ Ռուսաստանում ամենամեծն է,գրանցավծ է պատգամավոր Դավիթ Մանուկյանի անունով, բայց չի հայտարարագրվել: Էլի փաստեր կան, որհանրությանը կարծում եմ կհետաքրքրեն»:
Հնդկահավերի ֆերմա ունենալու, նկարների բիզնեսով զբաղվելու մասին Արման Բաբաջանյանը խոսել էր, հունվարի 16-ին, Ազգային ժողովում, երբ խորհրդարանը: Արտաքին հարաբերությունների հարվցերի մշտականհանձնաժողովի նախագահ էր ընտրում: «Լուսավոր Հայաստանի» պատգամավորը քննադատել էրդիվանագիտական կորպուսի աշխատանքը, նշել, որ տարիներ շարունակ դեսպաններ են նշանակվել ենկասկածելի կենսագրությամբ մարդիկ, հետո օրինակներ էր բերել, բայց շատ ավելի մանրամասն անդրադարձելՈւկրաինայի նախկին դեսպան Անդրանիկ Մանուկյանի գործունեությանը:
Նրա պաշտպանին հարցերցի՝ արդյոք պատրա՞ստ են դատարանում պատասխանել նոր փաստերին:
«Այստեղ ինչ-որ մեկը սկսում է սխալվել: Նոր փաստերը փաստաբան Սիրունյանին չեն հետաքրքում: Մենքունենք 7 ֆրազ, որ Բաբաջանյանը պետք է ապացուցի: Եթե ինքը դատարան բերի իններորդը, մենք ասելու ենք՝սա գործի հետ կապ չունի:
-Հնդկահավերի ֆերմայի մասին նոր ապացույցերն, օրինակ, բերվելու են:
-Մենք հնդկահավերի մասին չենք խոսում, հնդկահավն առանձին խնդիր է և մենք դրանով դատարան չենքմտել»:
Ի դեպ, Արման Բաբաջանյանն ասում է, որ վիրավորելու նպատակ չի ունեցել, իսկ ելույթը միայն մեկ նպատակ էհետապնդել, ուշել, թե այսուհետև ինչպիսին պետք է չլինեն Հայաստանը ներկլայացնող դեսպանները: