Տղե՛րք, էս ձեր տունը չի, էս պետություն է, որտեղ կան օրենքներ․ Աշոտյան. 24news.am (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Տղե՛րք, էս ձեր տունը չի, էս պետություն է, որտեղ կան օրենքներ․ Աշոտյան. 24news.am

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը կարծում է, որ Սիրիա հայկական զորախումբ ուղարկելն ապօրինի գործարք է, որը կատարվել է այս կառավարության կամայականությամբ։

Նախկին պատգամավորը վստահեցնում է, որ ՊՆ-ի կողմից որպես իրավապայմանագրային հիմք հիշատակված Հայաստանի և Սիրիայի կառավարությունների միջև ռազմատեխնիկական ոլորտում գործակցության մասին համաձայնագիրը (կնքվել է 2001 թ.-ին) չէր կարող հիմք հանդիսանալ Զինված ուժերի ստորաբաժանումը Սիրիա ուղարկելու համար:

Նրա խոսքով՝ նշված համաձայնագիրը վավերացվել է 2002 թ․-ին նախագահի կողմից: Այն չի անցել սահմանադրական դատարանում եզրակացության և Ազգային Ժողովում վավերացման գործընթացը, քանի որ համաձայնագրի տեքստն այդ պահին գործող «Միջազգային պայմանագրերի» մասին օրենքի համաձայն՝ չէր պարունակում Հայաստանի Ազգային Ժողովի կողմից վավերացման անհրաժեշտության տարրեր:

Շարունակությունը՝ տեսանյութում։

24news.am



Նման նյութեր