Քաղաքագետ Սուրեն Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Գործող իշխանությունն իրապես հեղափոխական կդառնա, եթե գնա ինստիտուցիոնալ, ոչ պոպուլյար բարեփոխումների։ Գրեթե անխուսափելի է, որ դրանք ավարտվելու են վարկանիշի անկումով ու հաջորդ ընտրություններում իշխանության պարտությամբ։ Սակայն սա է ռեֆորմիաստական իշխանության «խաչը»․ նա պարտավոր է աշխատել ոչ թե վարկանիշի, այլ՝ նոր որակի պետություն կառուցելու, եթե կուզեք՝ պատմության համար։ Հիմա Նիկոլի թիմը կանգնած է այս դիլեմայի առաջ՝ չփոխել համակարգը ու լուծել իշխանության երկարաձգման խնդիր, կամ՝ գնալ համարձակ ռեֆորմների, եթե անգամ դրանց վերջը խաղաղ իշխանափոխությունն է»։
Գործող իշխանությունն իրապես հեղափոխական կդառնա, եթե գնա ինստիտուցիոնալ, ոչ պոպուլյար բարեփոխումների։ Գրեթե անխուսափելի…
Gepostet von Սուրեն Սուրենյանց am Montag, 11. Februar 2019