Հայտնի է դարձել Սալայի մահվան պատճառը
Advertisement 1000 x 90

Հայտնի է դարձել Սալայի մահվան պատճառը

Հայտնի է դարձել «Նանտ»-ից «Քարդիֆ» մեկնող արգենտինացի ֆուտբոլիստ Էմիլիանո Սալայի մահվան պատճառը։ ԶԼՄ-ների տեղեկություններով՝ ֆուտբոլիստը մահացել է գլխի և մարմնի վնասվածքներից։

Հիշեցնենք՝ Նանտից Քարդիֆ մեկնելու ճանապարհին անհետացել է արգենտինացի ֆուտբոլիստ Էմիլիանո Սալային տեղափոխող մասնավոր ինքնաթիռը: Հունվարի 24-ին որոնողական աշխատանքներ իրականացնող խումբը հայտարարել է աշխատանքների դադարեցման մասին՝ նշելով, որ փրկության հույս գրեթե չկա։ Ավելի ուշ որոնողական աշխատանքները վերսկսվել են և հայտնաբերվել է ինքնաթիռի կործանման զոհ դարձած հարձակվող Էմիլիանո Սալայի մարմինը։ Այն պաշտոնապես նույնականացվել է՝ մատնահետքերի օգնությամբ։ Մեծ Բրիտանիայի ոստիկանության տեղեկություններով՝ մարմինը նույնականացրել են փետրվարի 7-ին՝ Պորտլենդում։