«Ժառանգություն» կուսակցության անդամ Հովսեփ Խուրշուդյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հիլարիի վերջին կրակոցը հզոր ստացվեց: Երբ 2007-ին ԱԺ անցած «Ժառանգություն» կուսակցության խմբակցությունը իր ամբողջ գործունեությունը կառուցում էր մարդկանց և մարդկանց խմբերի իրավունքների իրացման և կարիքների բավարարման հենքով՝ մամուլում համատարած տեսակետ տարածվեց, որ «Ժառանգությունը» ոչ թե քաղաքական կուսակցություն է, այլ մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպություն (հավանաբար՝ կուսակցություն ասելով մեր մամուլը հասկանում է ինտրիգների, մրցակիցներին զրպարտելու և վարկաբեկելու մեջ հմտացած, պետական թալանի, կոռուպցիայի մեծ փորձ ունեցող մարդկանց խմբավորումներ):
Այսօր երկրագնդի առաջատար ժողովրդավարության նախագահի թեկնածուն իր նախընտրական արշավը կառուցում է հենց մարդու իրավունքների պաշտպանության վրա և ամենայն հավանականությամբ հենց նա՛ էլ կհաղթի:
Զգացե՛ք տարբերությունը երկու հասարակությունների, երկու մամուլների միջև»: