«Քեզ համար». հայտնի հայ մուլտիպլիկատորներն անկեղծ տեսահոլովակ են նկարահանել Սոսո Պավլիաշվիլիի համար (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

«Քեզ համար». հայտնի հայ մուլտիպլիկատորներն անկեղծ տեսահոլովակ են նկարահանել Սոսո Պավլիաշվիլիի համար

Հայտնի վրացի երգիչ Սոսո Պավլիաշվիլին համացանցում ներկայացրել է «Քեզ համար» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը։ Այն նկարահանվել է հայտնի հայ ռեժիսոր-մուլտիպլիկատորներ Դավիդ և Հայկ Սահակյանցների կողմից։ Հոլովակը բավական «պրովոկացիոն» է ստացվել, ինչպես նշվում է համառոտ բնութագրությունում։

Հայկ և Դավիթ Սահակյանցները հայ ռեժիսոր, սեցնարիստ և մուլտիպլիկատոր Ռոբերտ Սահակյանցի որդիներն են, որը երեխաներին նվիրել է հայտնի «Կապույտ ծովում, սպիտակ փրփուրի մեջ» մուլտֆիլմը։

Հոլովակի ստեղծման գաղափարը Սոսոյի մոտ առաջացել է Հայաստանում Comedy Club-ի հատուկ թողարկման ընթացքում, երբ մուլտիպլիկատորներ Դավիթ և Հայկ Սահակյանցները կարճ մուլտֆիլմ ցուցադրեցին Պավել Վոլյայի սթենդափի մասին։ Պավլիաշվիլին ոգեշնչվել է և դիմել եղբայրներին։

Айк и Давид Саакянцы и Comedy Club (21.09.2018) от Comedy Club на Rutube.

«Հոլովակը տեսնելուց հետո անհապաղ կապվեցի Դավիթի հետ։ Մենք ջերմ խոսեցինք, տպավորություն էր, թե ծանոթ ենք շատ վաղուց։ Նրան ցույց տվեցի երգը, հետո ամբողջությամբ վստահեցի նրա ճաշակին և չսխալվեցի»,- ասել է երգիչը։

Ինչպես իր շատ կոմպոզիցիաներ, այս մեկը ևս Պավլիաշվիլին նվիրել է կանանց ու նրանց լավ տրամադրությանը։ «Սիրելի կանայք, աղջիկներ, մենք ապրել ենք, ապրում ենք և կապրենք հանուն նրա, որ դուք ձեզ երջանիկ զգաք։ Դա մեր գլխավոր կոչումն է»,- խոստովանել է Սոսոն։

style.news.am