ԱՄՆ Տեխաս նահանգի Դալլաս քաղաքում Heritage Auctions աճուրդի տանը կցուցադրվեն լեգենդար բռնցքամարտիկ Մուհամեդ Ալիին պատկանող 79 իր:
Ակնկալվում է, որ լոտերից մեկը՝ WBC-ի վարկածով ծանրքաշային կարգում աշխարհի բացարձակ չեմպիոնի գոտին, կվաճառվի 600 հազար դոլարով:
Աճուրդում 100 հազար դոլար մեկնարկային գնով կներկայացվի նաև բռնցքամարտիկի վարտիքը, որով Ալին պայքարել է չեմպիոնական գոտու համար:
Բացի այդ՝ ևս մեկ արժեքավոր լոտ կդառնա Ալիի նամակը, որում բռնցքամարտիկը պատմում է իսլամ ընդունելու և անունը փոխելու (ծնունդով՝ Կասիուս Կլեյ) պատճառների մասին: Այդ լոտը կարող է վաճառվել 100 հազար դոլարից ոչ պակաս, հաղորդում է korrespondent.net-ը: