«Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» հաղորդման խմբագիրը մեղադրել է հայտնի գիտակ Ալեքսանդր Դրուզին խաղը «գնելու» փորձի համար. tert.am (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

«Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» հաղորդման խմբագիրը մեղադրել է հայտնի գիտակ Ալեքսանդր Դրուզին խաղը «գնելու» փորձի համար. tert.am

«Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» հայտնի հեռուստահաղորդման ռուսական տարբերակի գլխավոր խմբագիր Իլյա Բերը մեղադրել է «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» նախագծի հայտնի գիտակ Ալեքսանդր Դրուզին խարդախության ու խաղը «գնելու» փորձի համար: Այդ մասին Բերը պատմել է «Живой журнал»-ում:

Բերը պատմել է, որ 2018 թվականի նոյեմբերին Դրուզը մասնակցել է հաղորդման նկարահանմանը: Նկարահանումներից առաջ, ըստ Բերի, Դրուզն առաջարկել է հեռուստածրագրի գլխավոր խմբագրին բացահայտել հարցերի ցուցակն ու դրանց պատասխանները՝ փոխարենը խոստանալով 3 մլն ռուբլի շահումի մի մասը:

Բերը նշել է, որ խարդախությունն ապացուցել կարողանալու համար նա փոխանցել է Դրուզին հարցերի պատասխանների միայն մի մասը, վերջին 5 հարցը նա փոխել է, և դրանց պատասխանները գիտակը նախապես չի իմացել:

Դրուզը և նրա հետ խաղին մասնակցած գիտակ Վիկտոր Սիդնևը հասել են վերջին՝ 15-րդ հարցին ու չեն կարողացել պատասխանել դրան: Արդյունքում նրանք հեռացել են 200 000 ռուբլի շահումով:

Իր գրառումը Բերը վերնագրել է «Դիմում Ակումբների միջազգային ասոցիացիային և էթիկայի հանձնաժողովին»:

Որպես իր մեղադրանքների ապացույց Բերը ներկայացրել է երկու ձայնագրություն, որտեղ գիտակը նրան անում է տվյալ առաջարկը:

Առաջին և երկրորդ ձայնագրությունները կարող եք լսել՝ սեղմելով «առաջին» և «երկրորդ» բառերի վրա:

tert.am