Ինչ գործունեությամբ են զբաղվելու Արփինե Հովհաննիսյանի և Ռուբեն Մելիքյանի նորաստեղծ ՀԿ-ները (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Ինչ գործունեությամբ են զբաղվելու Արփինե Հովհաննիսյանի և Ռուբեն Մելիքյանի նորաստեղծ ՀԿ-ները

Նախկին բարձրաստիճան պաշտոնյաներից մի քանիսը սոցիալական ցանցերում հայտարարում են հասարակական կամ մասնավոր սեկտորում գործունեության անցնելու մասին:

Ազգային ժողովի նախկին փոխնախագահ, արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը փետրվարի 8-ին հիմնադրել է «Իրավական կրթություն և վերահսկողություն» հասարակական կազմակերպությունը: Նորաբաց ՀԿ-ի հասցեն է Երևան, Չարենցի 1-ը:

Այս մասին տեղեկանում ենք ԱՆ իրավաբանական անձանց պետռեգիստրի գործակալությունից:

Կանոնադրությունից տեղեկանում ենք, որ ՀԿ-ն գործունեություն է ծավալելու մարդու իրավունքների պաշտպանության, հակակոռուպցիոն պայքարի, մամուլի ազատության, դատական իշխանության անկախության ամրապնդման և այլ ուղղություններով:

Կազմակերպությունն իր նպատակներն իրականացնելու համար համագործակցելու է կառավարման և ՏԻ մարմինների, միջազգային կազմակերպությունների հետ, զբաղվելու է նաև ձեռնարկատիրական գործունեությամբ:

Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան, ՀՀ արդարադատության նախկին փոխնախարար Ռուբեն Մելիքյանը նույնպես հասարակական կազմակերպություն է գրանցել. «Իրավական ուղի» իրավապաշտպան ՀԿ-ն գրանցվել է փետրվարի 6-ին, գործունեության վայրը Այգեստան 9, 4/1 հասցեն է:

Կազմակերպության նախագահը Ռուբեն Մելիքյանն է:

Կանոնադրությունից տեղեկանում ենք, որ ՀԿ-ն գործունեություն է ծավալելու մարդու իրավունքների պաշտապության (ի դեպ, թիրախում լինելու են նաև Արցախի բնակիչների իրավունքները), հակակոռուպցիոն պայքարի և այլ ոլորտներում:

iravaban.net



Նման նյութեր