Աղջիկ: Ինքնավստահ եք, կարողանում եք տիրապետել ձեզ ցանկացած իրավիճակում: Ձեր անձնական կյանքը փակ է օտարների համար: Զուգընկերոջ ընտրության հարցում պահանջկոտ եք, նրան չափազանց բարձր պահանջներ եք առաջադրում: Բարձր ինքնագնահատականի պատճառով ձեզ համար դժվար է երջանիկ միություն ստեղծել մարդու հետ, ով ձեզ դուր է գալիս: Կարողանում եք հասնել ձեր առաջ դրված նպատակին:
Կարապ: Ձեր գլխավոր առանձնահատկությունը խորհրդավորությունն է: Օտարների հետ չեք անկեղծանում, ձգտում եք չկորցնել ձեր խորհրդավորությունը: Տանել չեք կարողանում անարդարությունը, միշտ պատրաստ եք պնդել ձեր կարծիքը, քանի որ վստահ եք, որ իրավացի եք: Կարողանում եք ղեկավարել ձեր զգացմունքները, միշտ ինքնահաստատվում եք՝ կարիերայում բարձունքների հասնելու համար: Պահանջկոտ եք թե զուգընկերոջ, թե ձեր նկատմամբ: Անկախ եք, անհնար է վերահսկել ձեզ:
Եղեգներ: Սիրում եք համարձակ, ռիսկային էքսպերիմենտներ անել, նպատակաուղղված քայլեր եք ձեռնարկում դրանք դրական ավարտի հասցնելու համար: Հնարավոր չէ դիմակայել ձեզ, քանի որ ուժեղ եք, կամային: Միշտ ձգտում եք ուշադրության կենտրոնում լինել: Սիրում եք շփվել, հեշտությամբ եք ծանոթություններ ձեռք բերում, ձգտում եք միշտ ուշադրության կենտրոնում լինել: Հպարտ եք, բայց պատրաստ եք օգնության հասնել մտերիմներին:
Նյութը moimozg.ru-ից հրապարակման պատրաստեց 168.am-ը