«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանն այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց. «Չեք կարծու՞մ, որ ծրագրում գործազրկության դեմ պայքարի մասին առաջ քաշած Ձեր թեզը հակասում է գործնականում նախարարությունների միավորման քայլերին»։
Փաշինյանը պատասխանեց. «Ես ասացի, որ առաջին փուլում կլինի ուղղակի մեխանիկական միավորում, և այդ ընթացքում կստեղծենք հարթակներ, որտեղ մարդիկ աշխատանքի շուկայի առաջարկին համապատասխան մասնագիտական որոշակի վերապատրաստում անցնելու և աշխատանքի տեղավորվելու հնարավորություններ կունենան։ Մենք պետք է հասկանանք՝ գործազրկությունն ու աշխատանքի առաջարկը ինչ հարաբերություններ ունեն իրար հետ»։
Ավելի մանրամասն՝ lurer.com կայքում