Իմ վաղ պատանեկությունը գողացած Լեւոն Տեր-Պետրոսյանը պետք է պատասխան տա. ՀՀ վարչապետի խորհրդական Սրբուհի Ղազարյան
Advertisement 1000 x 90

Իմ վաղ պատանեկությունը գողացած Լեւոն Տեր-Պետրոսյանը պետք է պատասխան տա. ՀՀ վարչապետի խորհրդական Սրբուհի Ղազարյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի  խորհրդական Սրբուհի Ղազարյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Որպես Սոֆյա Հովսեփյանի մտքերի տրամաբանական շարունակություն…
Իմ վաղ պատանեկությունը գողացած լտպ-ն/ ի նկատի ունի ՀՀ առաջին նախագահին/  3 հարցի պատասխանը պետք է տա՝

1. Ի՞նչ պայմանավորվածություն էր ձեռք բերվել ԽՍՀՄ ԿԳԲ-ի հետ` «Ղարաբաղ» կոմիտեի անդամներին ազատ արձակելու դիմաց:

2. Ի՞նչ պայմանավորվածություն էր ձեռք բերվել /ըստ էներգետիկ չարաշահումների ԱԺ հանձնաժողովի բացահայտումների/ այսպես ասված լույսի անջատման դիմաց:

3. Ի՞նչ պայմանավորվածություն էր ձեռք բերվել բացարձակ հաղթանակը` ինչպես կասեր Գեորգի Ժուկովը «безоговорочная капитуляция»-ն զինադադարով փոխարինելու դիմաց:

Այս 3 հարցի պատասխաններն երբ նա տա, ես իմ հայրիկի ֆաբրիկան կներեմ ՀՀՇ-ը կոչեցյալին»:

Հիշեցնենք ՔՊ-ականները սկսեցին քննադատել ՀԱԿ թիմակիցներին եւ ՀՀ առաջաին նախագահին այն ժամանակ, երբ Լեւոն Զուրաբյանը հարցազրույց էր տվել եւ իր կարիծքն էր հայտնել Արցախի հարցի կարգավորման շուրջ:

Զուրաբյանի այդ հարցազրույցին արձագանքել էր «Իմ քայլի» պատգամավոր  Սոֆյա Հովսեփյանը: Սոֆյա Հովսեփյանի հասցեին հնչող քննադատություններին հաջորդեց  ՀՀ վարչապետի խորհրդականի այս քննադատությունը: