Կարեն Կարապետյանը կառավարական առանձնատուն չի տեղափոխվի (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Կարեն Կարապետյանը կառավարական առանձնատուն չի տեղափոխվի

Այսօր «Հայկական ժամանակ» օրաթերթը գրել էր, որ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը պաշտոնը ստանձնելուց հետո դեռ չի տեղափոխվել վարչապետի համար նախատեսված կառավարական առանձնատուն և շարունակում է բնակվել Մոնումենտում գտնվող իր առանձնատանը:

p1

ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներից ՀՀ նախագահը, ԱԺ նախագահը, վարչապետը, ինչպես նաև պաշտպանության նախարարը, Սահմանադրական դատարանի նախագահը, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը կարող են ապրել այդ առանձնատներում: Սակայն այս պաշտոնյաներից ոչ բոլորն են այնտեղ ապրում:

p2

Ըստ օրաթերթի՝ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն, օրինակ, իր տնից չի տեղափոխվել: Նույն կերպ ՀՀ ոչ բոլոր վարչապետներ են կառավարական առանձնատուն տեղափոխվում: Օրինակ, Տիգրան Սարգսյանն այնտեղ էր ապրում, մինչդեռ Հովիկ Աբրահամյանն իր վարչապետության 2,5 տարիներին ապրում էր Ազատության պողոտայում գտնվող իր շքեղ առանձնատանը:

p3

Այսօր Tert.am-ի հետ զրույցում վարչապետի խորհրդական Շուշան Սարդարյանը` անդրադառնալով օրաթերթի այդ հրապարակմանը, ասել է, որ  Կարեն Կարապետյանը  չի տեղափոխվելու կառավարական առանձնատուն, ապրելու  է Արաբկիր համայնքում գտնվող իր տանը:

Անդրադառնալով Կ. Կարապետյանի՝ ՀՀԿ-ին անդամագրվելու մասին լուրերին և ժամկետներին, Շուշան Սարդարյանն ասել է. «Այդ մասին վարչապետն ինքը  կհայտարարի»:



Նման նյութեր