Ոստիկաններն ու քննիչները հսկայածավալ աշխատանքների արդյունքում հայտնաբերել են 31-ամյա տղամարդուն, ով անառակաբարո գործողություններ էր կատարել 11-ամյա աղջկա նկատմամբ
Advertisement 1000 x 90

Ոստիկաններն ու քննիչները հսկայածավալ աշխատանքների արդյունքում հայտնաբերել են 31-ամյա տղամարդուն, ով անառակաբարո գործողություններ էր կատարել 11-ամյա աղջկա նկատմամբ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության, անչափահասների գործերով բաժինների, ինչպես նաև ոստիկանության Շենգավիթի բաժնի անչափահասների գործերով բաժանմունքի ծառայողները Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի քննիչների հետ հսկայածավալ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողությունների արդյունքում երեկ՝ փետրվարի 12-ին, հայտնաբերել են 2018 թ.-ի սեպտեմբերի 14-ին Մանանդյան փողոցի շենքերից մեկի շքամուտքում 11-ամյա աղջկա նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարող տղամարդուն:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս Երևան քաղաքի բնակիչ, 31-ամյա Արման Վարդանյանն է, որը ներկայացվել է Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com