«Եկել է փողերը Հայաստանից փախցնելու ժամանակը»
Advertisement 1000 x 90

«Եկել է փողերը Հայաստանից փախցնելու ժամանակը»

Վահան Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Բոլշևիզմ առանց սոցիալիզմի

Վերջը պարզվեց, թե որն է անցումային արդարադատությունը, անցումային արդարադատությունը էն է, որ դատարանները «օպտիլամացնում» են, տեղը ինքը վարչապետ Նիկոլ Փաշինյանն է դատավոր լինում։ Այսպես, վարչապետը ասում է, որ կառավարությունը քննարկում է առանց մեղադրական դատավճռի գույքի նկատմամբ բռնագանձում տարածելու մեխանիզմը.

«Դա համարվում է անցումային արդարադատության էլեմենտ: Մարդը պետք է բացատրի իր գույքի ծագման աղբյուրը: Այս դեպքում չի գործում անմեղության կանխավարկածը, այլ, կոպիտ ասած, մեղավորության կանխավարկածը, եթե մարդը չի կարողանում ապացուցել, որ այդ գույքը օրինական է ձեռք բերել, այն համարվում է ապօրինի»։

Չէ, Փաշինյանը բոլշևիկ չի, հավասարությանը չի հավատում, միայն բիզնես, նա ընդհանարապես դեմ է էքսպրոպրիացիային, դեմ է ձեռնարկությունների պետականացմանը, հակառակը, եղածներն էլ ուզում է բաժնետոմսերով վաճառել մասնավորին, և կողմ է սեփականությանը, առավել ևս ահավոր կողմ է խոշոր սեփականությանը, հավատացյալ է, որ միայն մասնավոր սեփականությամբ է հնարավոր տնտեսություն, խոշոր սեփականատերերին խնդրում է որ Հայաստանում ներդրումներ անեն։

Ուղղակի ոչ բոլորի սեփականությանն է կողմ, միայն նրանցը ովքեր հակառակորդ չեն։

Իսկ եթե հակառակորդ են, քննադատում են իրեն, քաշվան։

Այլևս ինչ-որ մեկին ճնշելու համար կարիք չի լինի զոռով վկա բստրել, հետո ստիպված վկային փոխհատուցել պաշտոնով կամ ուրիշ բանով։ Օրինակ, եթե ասես՝ Նիկոլ Փաշինյանը անձնական հարցերը լուծելու համար Սիրիա զորք ուղարկեց, փոխարենը Ռուսաստանի հետ հարաբերությունները չլավացան, իսկ ԱՄՆ-ն էլ հանեց Հայաստանի դեմ, էլ Սիլվա Համբարձումյանի կարիքը չի լինի որ քո դեմ կաշառքի ցուցմունք տա, կաշխատացնեն մեղավորության կանխավարկածը՝ կնայեն ունեցվածքիդ՝ էս բնակարանը քեզ որտեղի՞ց, որ տենց մեծ֊մեծ խոսում ես, ու վերջ։

Իսկ եթե Փաշնյանի ականջի համար հաճելի խոսքեր հնչեն, ապա ոչ միան չեն դիպչի ունեցվածքին, այլև նրա ֆավորիտը կդառնան, ինչպես, օրինակ, նրա խորհրդական գեներալ Արշակ Կարապետյանի ունեցվածքը այլևս ապօրինի չի, քանի որ նա հաճելի բաներ է ասել մարտի 1-ի գործի շրջանակներում։

Եկել է մեղավորության կանխավարկածից փողերը Հայաստանից փախցնելու ժամանակը»։

Բոլշևիզմ առանց սոցիալիզմիՎերջը պարզվեց թե որն է անցումային արդարադատությունը, անցումային արդարադատությունը էն է որ…

Gepostet von Vahan Ishkhanyan am Donnerstag, 14. Februar 2019