Google-ը տարվա ընթացքում ավելի քան 13 մլրդ դոլար կներդնի ԱՄՆ-ում տվյալների մշակման իր կենտրոններում ու գրասենյակներում
Advertisement 1000 x 90

Google-ը տարվա ընթացքում ավելի քան 13 մլրդ դոլար կներդնի ԱՄՆ-ում տվյալների մշակման իր կենտրոններում ու գրասենյակներում

Google ընկերությունը որոշում Է ընդունել այս տարի ավելի քան 13 մլրդ դոլար ներդնել Միացյալ Նահանգների տարածքում տվյալների մշակման նոր կենտրոնների ու գրասենյակների կառուցման եւ գործողների արդիականացման գործում: Ինչպես փետրվարի 13-ին հայտնել Է Google-ի գլխավոր տնօրեն Սունդար Փիչային, խնդիրն այն Է, որ ընկերության ներկայության աշխարհագրությունն ընդլայնվի մինչեւ երկրի 24 նահանգներ:

«Այսօր մենք հայտարարում ենք 2019 թվականի ընթացքում ԱՄՆ-ի տվյալների կենտրոններում ու գրասենյակներում ավելի քան 19 մլրդ դոլար ներդնելու մասին. այդ ընդլայնումը կվերաբերի 14 նահանգների: Նոր ներդրումները մեզ թույլ կտան վարձել տասնյակ հազարավոր աշխատակիցներ եւ 10 հազարից ավելի շինարարների ապահովել զբաղվածությունն ապահովել Նեբրասկայում, Նեւադայում, Օհայոյում, Տեխասում, Օկլահոմայում, Հարավային Կարոլինայում եւ Վիրջինիայում: Հաշվի առնելով այդ ներդրումները՝ Google-ն իր տունը կունենա միագումար 24 նահանգում, ներառյալ տվյալների մշակման կենտրոնները՝ 13 հանրակցություններում»,-ճշտել Է Փիչային, նշելով, որ իր ընկերությունը երկրորդ տարին անընդմեջ շրջանառության ծավալները մեծացնում Է առավելապես ԱՄՆ-ի՝ Կալիֆոռնիայի հյուսիսից դուրս գտնվող շրջանների հաշվին, որտեղ տեղավորված Է «որոնիչի» կենտրոնակայանը: Փիչային հիշեցրել Է, որ անցյալ տարի ընկերությունը նույն այդ նպատակներով ներդրել Էր ավելի քան 9 մլրդ դոլար: Միացյալ Նահանգներում Google-ի գործունեության ընդլայնումը թույլ Է տվել ժամանակավորապես աշխատանքի տեղավորել 10 հազարից ավելի մարդու: Ընկերությունը ճիշտ Է համարում այդ քաղաքականությունը, որը թույլ Է տալիս նոր աշխատատեղերի ստեղծման խթանումը համատեղել ապրանքների ու ծառայությունների կատարելագործման հետ, որոնք նախատեսված են մարդկանց ու ձեռնարկությունների համար:

Google-ը հանրային կորպորացիա Է, որը ներդրումներ Է անում ինտերնետ-որոնման եւ գովազդային տեխնոլոգիաների բնագավառում, ինչպես նաեւ զբաղվում Է առցանց-ծառայությունների եւ բարձրտեխնոլոգիական արտադրանքների մշակմամբ: Ընկերությունը, որն ստեղծվել Է Լարի Փեյջի եւ Սերգեյ Բրինի կողմից, առաջին անգամ որպես մասնավոր ձեռնարկություն գրանցվել Է 1998 թվականի սեպտեմբերին, իսկ այժմ Alphabet հոլդինգի բաղկացուցիչ մասն Է: Նրա կենտրոնակայանը գտնվում Է Մաունթին-Վյու քաղաքում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Նման նյութեր