Չամուսնացած պատգամավորները կամ «ցանկալի» փեսացուները. vnews.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Չամուսնացած պատգամավորները կամ «ցանկալի» փեսացուները. vnews.am

Սիրո տոների կապակցությամբ  VNews.am-ը առանձնացրել է Ազգային ժողովի չամուսնացած պատգամավորներին: Ազա՞տ է նրանց սիրտը թե՞ ՝ ոչ,  հայտնի չէ, բայց որ ընտանեկան կապերով դեռ չեն կապվել, հաստատ է:

Սոս Վահեի Ավետիսյանը «Իմ քայլը» խմբակցությունից է:  Ծնվել է 1989թ. հունիսի 21-ին Արարատում: Նրա ֆեյսբուքյան էջի նկարներից ենթադրվում է, որ ֆուտբոլի սիրահար է:

Գուրգեն Նիկոլի Բաղդասարյանը «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից է: Ծնվել է 1977թ. օգոստոսի 13-ին Երևանում: Տնտեսագետ է:

Քաջիկ Նահապետի Գևորգյանը «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից է: Ծնվել է 1993 թվականի նոյեմբերի 1-ին Արմավիրում: Տնտեսագետ է:

Արման Աշոտի Եղոյանը «Իմ քայլը» խմբակցությունից է: Ծնվել է 1984թ. հունիսի 28-ին Երևանում:  Արմանի ընտանեկան կարգավիճակը թեպետ նշված է չամուսնացած, սակայն, ըստ խոսակցությունների, նրա սիրտը զբաղված է:

Սարգիս Հայկի Խանդանյանը նույնպես «Իմ քայլը» խմբակցությունից է: Ծնվել է 1990թ. հունիսի 24-ին Գավառում: Քաղաքագետ է:

Հրաչյա Վաչիկի Հակոբյանը ևս «Իմ քայլը» խմբակցությունից է: Ծնվել է 1980թ. հուլիսի 15-ին Երևանում: Դերասան է: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննայի, հարազատ եղբայրն է: Առաջին ամուսնությունից ունի երկու զավակ:

Մխիթար Իոսիֆի Հայրապետյան Սփյուռքի նախկին նախարարն է: Այժմ պատագամավոր է, «Իմ քայլը» խմբակցությունից է: Ծնվել է 1990թ. մայիսի 15-ին Երևանում: Հարցազրույցներից մեկում ասել է, որ իր սիրտն ազատ է: Հարցին՝ կարիերա թե՞ ընտանիք, պատասխանել է՝ «միանշանակ կարիերա»:

Նարեկ Արշակի Մկրտչյանը «Իմ քայլը» խմբակցությունից է: Ծնվել է 1989թ. հունիսի 20-ին Արմավիրի մարզի Փարաքար գյուղում: Պատմաբան է:

Տարոն Վարդանի Սիմոնյանը «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից է: Ծնվել է 1987թ. հունվարի 22-ին Վանաձորում։ Իրավաբան է:

Վաղարշակ Սոսի Հակոբյանը «Իմ քայլը» խմբակցությունից է:  Ծնվել է 1991թ. հունվարի 1-ին Ծաղկաձորում։ Մխիթար Հայրապետյանի կուրսընկերն է և նախկին օգնականը:

Արման Շամիրի Բաբաջանյանը «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից է: Ծնվել է  1976թ. հուլիսի 15-ին: Ըստ խոսակցությունների, նրա սիրտը զբաղված է:

vnews.am