Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը փետրվարի 14-ին մեկնել է Սոչի՝ մասնակցելու Սիրիայի հարցով 4-րդ գագաթնաժողովին։
Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:
Գագաթնաժողովի ժամանակ Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան քննարկելու են Աստանայի գործընթացի շրջանակում Սիրիայում կայուն խաղաղություն հաստատելու հարցը:
Էրդողանի հետ Սոչի են մեկնել նաև Թուրքիայի պաշտպանության, արտաքին գործերի, ֆինանսների նախարարները, ինչպես նաև ազգային հետախուզական կազմակերպության ղեկավարը: