
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության ծրագրի համար Ազգային ժողովում երեք օրերի քննարկումները խիստ հաջողված է համարում, կարծում է, որ եղել է երկու կարծիքներ բախում: Փաշինյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ ամբիոնից իր եզրափակիչ ելույթում:
«Վերջին երեք օրվա քննարկումները համարում եմ խիստ հաջողված : Տեղի ունեցավ շատ լուրջ գաղափարական բանավեճ: Այստեղ երկու մտածողության բախում էր, երկու խումբ մարդկանց բախում: Մի մասը ներկայացնում էր այն տեղեկատվությունը, որ ստացել են իրենց կարդացած գրքերից, մյուս մասը խոսում էր, որ պատրաստվում է նոր գիրք գրել»,-ասաց վարչապետը:
Նա արձանագրեց, որ սա համարում է նոր որակի խորհրդարան: Վարչապետը հիշեցրեց, որ եկար տարիներ սա ևս մեր երկրի անլուծելի թվացող հարցերից է եղել: «Եվ կարող ենք արձանագրել, որ այս խնդիրը լուծված է: Ես շատ ներկաների ճանաչելով` կարող եմ արձանագրել, որ այստեղ արտահայտվել է հնարավոր ինտելեկտուալ պոտենցիալի միայն մի փոքր մասը: Եվ ես համոզված եմ, որ այդ պոտենցիալը նոր դրսևորումներ կունենա»,- եզրափակեց Փաշինյանը: