Անի Քրիստին ԱՄՆ–ում նոր մասնագիտություն է ձեռք բերում. life.tert.am
Advertisement 1000 x 90

Անի Քրիստին ԱՄՆ–ում նոր մասնագիտություն է ձեռք բերում. life.tert.am

Նոր մասնագիտություն, նոր ձայնագրություններ ու գեղեցիկ անակնկալ Վալենտինի տոնին ընդառաջ. ահա երգչուհի Անի Քրիստիի հետ Tert.am Life-ի զրույցի նոր թեմաները։

Արդեն սովորական դարձած չորսամյա դադարից հետո Անին նորություններով է ներկայանալու երկրպագուներին։ Ստեղծագործական նման երկարաշունչ դադարները Անին կապում է իր տրամադրության ու բնավորության հետ։ Նրա խոսքով` նոր գործով ներկայանալն անիմաստ է, քանի դեռ ասելիք չունի։

Անին վստահեցնում է, որ ստեղծագործական տարի է սպասվում՝ կլինեն և՛ աուդիո, և՛ վիդեո նորություններ. «Ինձ մոտ արդեն սովորություն է դարձել նախագծերն ու նորություններս ներկայացնել դադարներով։ Այս անգամ մի փոքր ուշացա, բայց կփորձեմ լրացնել բացը»։

Այս փուլում երգչուհին նաև նոր մասնագիտություն է ձեռք բերում։ Ասում է՝ մարդու կյանքը բավականին երկար է, որպեսզի միայն մի գործով զբաղվի։

«Այն մարդիկ, որոնք կրեատիվ են ու ստեղծագործող, հատկապես, արվեստի բնագավառում, մի մասնագիտությամբ բավարարվել չեն կարող։ Ինձ համար միայն երգեցողությունը բավարար չեղավ։ Երբ 2008 թվականին մշտական բնակություն հաստատեցի ԱՄՆ–ում, փնտրտուքի մեջ էի, փորձում էի հասկանալ, թե բացի երգեցողությունն ինչով կարող եմ զբաղվել։ Կարևոր էր, որ զբաղմունքս կապ ունենա արվեստի հետ»,– ասաց երգչուհին, որն արդեն գտել է այդ ոլորտն ու ուսանողի կարգավիճակում է։

Անին դիմահարդարում է սովորում, բայց հատուկ ուղղվածություն է ընտրել` կինոյի դիմահարդարում։ «Որոշեցի movie makeup սովորել, որը տարբերվում է հարսանեկան կամ սովորական դիմահարդարումից։ Բավականին լուրջ կուրսերի եմ հաճախում։ Հոլիվուդում երեք դպրոց կա, որտեղ այս մասնագիտությունն են ուսանում, դրանցից մեկում սեպտեմբերից սովորում եմ։ Մեկ տարվա կուրսի ընթացքում սովորում ենք այնպիսի հմտություններ, ինչպիսիք կիրառել են, օրինակ, Ջիմ Քերիի մասնակցությամբ «Դիմակ» ֆիլմում կամ «Մատանիների տիրակալում»։ Սիլիկոնից ստեղծում ենք տարբեր կերպարներ, որոնք տեսնում ենք էկրանին։ Անչափ հետաքրքիր կուրս է»,– նկատեց Անին։

Ամբողջությամբ՝ life.tert.am



Նման նյութեր