Ռոքասեր հասարակության շրջանում սեր վայելող երաժիշտ Գոռ Սուջյանն այժմ իր խմբով հանդես է գալիս հայաստանյան տարբեր ակումբներում: Համերգների ընթացքում նա հանդիսատեսի աչքի առաջ գործիքավորում և նվագում է տարբեր երգեր:
Երգչի խոսքով՝ Հայաստանում միշտ լսել են ռոք, բայց ինքը չի սիրում երաժշտությունը ժանրավորել. «Ինձ համար յուրաքանչյուր ժանր արտիստներով է պայմանավորված, ամեն արտիստ իրենով առանձին ժանր է: Եթե համեմատելու լինենք 10 տարի առաջվա հետ, տարբերությունը, երևի, այն է, որ այն ժամանակ այս ժանրը գուցե ավելի անհասանելի էր, համարվում էր underground և ակումբներում էր հնչում։ Հիմա ավելի դուրս է եկել ակումբներից և ավելի լայն լսարանին է հասանելի»։
Ամբողջությամբ՝ life.tert.am