Վահան Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նիկոլ Փաշինյանը իրեն կորցրած ԱԺ ամբիոնից գոռում է՝ «չփորձե՛ք ամեն անգամ ինձ ու իրանց (Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան) դնել նույն հարթության վրա»։ Մտահոգիչ է, քանի որ հստակ երևում է որ նման համեմատությունից երկրի ղեկավարը կորցնում է հոգեկան հավասարկշռությունը։
Վարչապետի հոգեկան առողջությունը երկրի անվտանգության հարց է, ուրեմն, գուցե այդպիսի համեմատություններ չարժի՞ անել, ուրեմն, եթե շարունակեն համեմատությունները գուցե ԱԱԾ-՞ն զբաղվի նրանցով։
Բայց ավելի մտահոգիչ կլինի երկրի համար, և վարչապետի նկատմամբ կլինիկական միջամտության կարիք կառաջանա, երբ շատանան այն մարդիկ, ովքեր ոչ թե նրանց նույն հարթության վրա կդնեն, այլ կասեն թե նախորդները իրենից լավ էին»։
Նիկոլ Փաշինյանը իրեն կորցրած ԱԺ ամբիոնից գոռում է «չփորձե՛ք ամեն անգամ ինձ ու իրանց( Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան)…
Gepostet von Vahan Ishkhanyan am Donnerstag, 14. Februar 2019