Կառավարության ծրագիրն ընդհանրական է և որևէ պատասխանատվություն չենթադրող: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ նախկին պատգամավոր Աղվան Վարդանյանը:
«Այս կառավարության ծրագրում երկու կոնկրետ ցուցանիշ կա՝ տարեկան 5 տոկոս ՀՆԱ-ի աճ, արտահանման մասը ՀՆԱ-ում հասցնել 43 տոկոս: Այս երկու ցուցանիշները բառ առ բառ վերցված են նախորդ կառավարության ծրագրից:
Որևէ այլ չափելի մեխանիզմներ չկան: Բայց նախորդ կառավարության ծրագիրն առնվազն ոլորտ առ ոլորտ ֆիքսում էր, թե կոնկրետ ինչ գործողություններ պետք է կատարեն ընդհանուր նպատակներին հասնելու համար: Ծրագիրն այնպես է կազմված, որ պատասխանատվություն չենթարկի, հնարավոր լինի տարբեր բանաձևերով ցույց տալ, որ կառավարությունն աշխատում է»,- ասաց նա:
Ամբողջությամբ՝ tert.am