Փետրվարի 14-ը ոչ միայն Սուրբ Վալենտինի օրն է, այլեւ հայտնի ու տաղանդավոր հայ Գարիկ Մարտիրոսյանի ծննդյան օրը։ Նա արժանի կարիերա է կառուցել, որը սկսել է՝ լինելով ուրախների եւ հնարամիտների ակումբի անդամ։ Այսօր նա Comedy club-ի հաջողակ անդամ է եւ բազմաթիվ զվարճալի հեռուստահաղորդումների պրոդյուսեր։
Գարիկ Մարտիրոսյանն այնքան բազմագիտակ է, որ… հեշտությամբ կարող է նմանակել ցանկացած լեզու, բարբառ, նույնիսկ եթե դրան չի տիրապետում։ Մարտիրոսյանը դա բազմաթիվ անգամներ ցույց է տվել տեսարաններում, իսկ նրա «Բրիտասլավայում անձրեւ է» («Братиславы дочь») «հիթը» միայն մի սերունդ չի կատարում։
Գարիկ Մարտիրոսյանն այնքան լավ է պարում, որ… նրան ընկերակցել դեմ չէ նաեւ Ռուսաստանի նախագահը։ Շատերն են հիշում հոլովակը, որում այդ պահին ՌԴ ղեկավար Դմիտրի Մեդվեդեւը Գարիկ Մարտիրոսյանի հետ պարում է 90-ականների հիթ դարձած «Американ бой» երգի հնչյունների ներքո։ Comedy-ի աստղի պարը նախագահի հետ ողողեց ամբողջ համացանցը եւ իսկական հիթ դարձավ։
Ամբողջությամբ՝ style.news.am