Հայկական ռազմա-մարդասիրական առաքելությունը Սիրիա սպասվող զայրույթ առաջացրեց ԱՄՆ Պետդեպի կողմից։ Հայաստանի պաշտպանության նախարարն ու երկրի ԱԳՆ–ն արձագանքեցին Վաշինգտոնի խոսքերին, սակայն դա երեկ էր, իսկ այսօր հետաքրքիր հանգամանքներ պարզվեցին։ Խոսքը ВВС–ի պրոդյուսերի խոստովանությունն էր այն մասին, որ Սիրիայում «քիմհարձակման» մասին տեսահոլովակը բեմադրված էր։
ВВС–ի պրոդյուսեր Ռիամ Դալաթին, որն աշխատում է Սիրիայում, հայտարարում է, որ ամբողջ աշխարհին ցուցադրված «քիմհարձակման զոհերին» պատկերող տեսաձայնագրությունը, որը նկարահանվել էր սիրիական Դումա քաղաքում անցած տարվա ապրիլին, կեղծ էր։
Դալաթին 6 ամիս հետաքննություն անցկացնելուց հետո պնդում է, որ վստահ կարող է ապացուցել դա։ Նրա խոսքով` Ռուսաստանը և առնվազն ՆԱՏՕ–ի մեկ երկիր գիտեին, որ տեսաձայնագրությունը բեմադրված է։
Այն պահից, երբ այդ տեսագրությունը հայտնվեց, նրա վավերագրական լինելու փաստը մեծ կասկածների տեղիք էր տալիս. ավելին, ռուսական կողմը անմիջապես հայտարարեց բեմադրված լինելու մասին։ Իսկ այժմ արդեն ВВС–ի աշխատակիցները չեն կարող թաքցնել ճշմարտությունը։
Բնականաբար, ВВС–ի ներկայացուցիչները մեկնաբանել են պրոդյուսերի խոսքերը։
«Պրոդյուսերն իր սեփական կարծիքն էր հայտնում որոշ տեսանյութերի վերաբերյալ, որոնք հայտնվել էին հարձակումից հետո, սակայն նա չէր ասում, որ գրոհ չի եղել», – գրված է մեկնաբանության մեջ։
Բնական է, ВВС–ի ղեկավարությունն անմիջապես չէր ասելու, որ կեղծիքներով է զբաղվում, թեև փաստերին դեմ գնալ չես կարող։ Թեպետ, իհարկե, Դալաթիի խոստովանությունը մեզ համար որևէ նոր բան չի պարունակում. դա կարծես Փաուելի հայտնի փորձանոթը լինի, որը ոչնչացրեց Իրաքն ու անթիվ տառապանքեր հասցրեց երկրի ժողովրդին։ Բայց չէ՞ որ փորձանոթն էլ կեղծ էր։
Ամբողջությամբ՝ armeniasputnik.am