Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պետական ապարատը պետք է կրճատվի, քանի որ այն ուռճացված է եղել և հաստիքներն ստեղծվել են ոչ թե ըստ լուծվելիք խնդիրների ծավալի, կամ ըստ դրանց լուծման համար մասնագիտական պահանջարկի, այլ տարբեր՝ քաղաքական, անձնական և այլ նկատառումներից ելնելով, զուտ մարդկանց տեղավորելու նպատակով:
Բայց, այսպես կոչված ,կրճատման, իրականում աշխատանքների ծավալին համապատասխանեցնելու խնդրի լուծման համար, պետք է լուծվելիք խնդիրների շրջանակն ու ծավալները հստակ որոշել` ըստ պահանջվող մասնագիտական կարողությունների:
Վերջին խնդրի լուծման համար էլ իր հերթին պետք է հստակեցվեն պետական մարմնի լիազորությունների շրջանակն ու ծավալները, և դրա համար անհրաժեշտ գործողությունները, անելիքները: Եթե այս ամենն արվի, վստահ եմ` դժգոհությունների մի ամբողջ ծավալ չի լինի պարզապես, որովհետև մարդկանց համար պարզ կլինի, թե ինչու համար և ինչ հիմնավորմամբ են վերանայվում հաստիքացուցակը:
Միաժամանակ, պետք է մշակել վերամասնագիտացման ծրագրեր ազատված մարդկանց համար, որոնք ըստ նախասիրությունների և ընտրության կցանկանան շարունակել իրենց գործունեությունը որևէ բնագավառում: Մարդկանց համար կանխատեսելի, որոշակի և հասկանալի պետք է լինեն ընդունվող որոշումները»:
Պետական ապարատը պետք է կրճատվի, քանի որ այն ուռճացված է եղել և հաստիքները ստեղծվել են ոչ թե ըստ լուծվելիք խնդիրների…
Gepostet von Artur Sakunts am Mittwoch, 13. Februar 2019