«Հայաստանը Սիրիայի պատճառով կարող է զրկվել ԱՄՆ-ի օգնությունից». Независимая газета
Advertisement 1000 x 90

«Հայաստանը Սիրիայի պատճառով կարող է զրկվել ԱՄՆ-ի օգնությունից». Независимая газета

Մեկնաբանելով Սիրիա հայկական մարդասիրական առաքելություն ուղարկելու մասին ԱՄՆ պետքարտուղարության արձագանքը, «Независимая газета» պարբերականը գրում է, որ Վաշինգթոնը կարող է զրկել Հայաստանին ներքաղաքական բարեփոխումների իրականցման համար տրամադրվող աջակցությունից:

Հոդվածում, մասնավորապես, ասվում է, որ չնայած Հայաստանի ներսում տարբեր կարծիքներին և ԱՄՆ-ի արձագանքի հետ կապված մտավախություններին, պաշտոնական Երևանն այնդուհանդերձ որոշել է կատարել Սիրիա առաքելություն ուղարկելու հետ կապված Մոսկվային տված խոստումը:

«Այդ որոշմանը դեմ արտահայտվողներն ակնարկում են, որ կառավարությունն այժմ հույս չպետք է ունենա, որ օվկիանոսից այն կողմ ֆինանսական աջակցություն կստանա՝ բարեփոխումներն իրականացնելու համար: Այդպիսով, միակ հույսը ԵՄ-ն է, որի առաջնորդներ Անգելա Մերկելն ու Էմանուել Մակրոնը խոստացել են օգնել հետհեղափոխական Հայաստանին»,- ասվում է հոդվածում:

Նշվում է նաև, որ «այս պայմաններում Հայաստանը գործ ունի երկակի ստանդարտների հետ. ԱՄՆ-ին աջակցելու համար Աֆղանստան 100 բժիշկներ և սակրավորներ ուղարկելը լավ է և գովելի, իսկ 100 բժիշկներ և սակրավորներ Սիրիա ուղարկելը՝ հանցագործություն»:

mamul.am



Նման նյութեր