«Տրանսպորտային ցանցի ծրագրի վերջնական արդյունքները բրիտանական ընկերությունն արդեն ուղարկել է քաղաքապետարան, այս պահին ուսումնասիրում ենք այդ արդյունքները: Նախնական՝ 200-250 մլն դոլարին համարժեք դրամ է գնահատվել, որն ահռելի գումար է ու մեզ պետք կլինի պետական օժանդակություն»,- լրագրողների հետ զրույցում հայտարարեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը: Նրա խոսքով՝ նախորդ իշխանություններն անընդհատ ձգել են տրանսպորտային նոր ցանցի ստեղծումը, ինչի պատճառով տնտեսվարողները ոչ մի ներդրում չեն իրականացրել. «Մի հետաքրքիր լուր ասեմ, իհարկե լավ լուր չի. օրենքով նախատեսվում է միկրոավտոբուսների 15 տարի շահագործում ու մյուս տարի 450 միկրոավտոբուս պետք է լքի ցանցը, այսինքն՝ ուղիղ կեսը չի կարողանա շարունակել աշխատանքը: Էս պահին հրատապ կերպով փորձում ենք լուծել խնդրրը, հասկանալ՝ ինչպես անել… Կգանք ամենաօպտիմալ լուծմանը»:
Անդրադառնալով «Երևանի ավտոբուս» ՓԲԸ–ի աշխատակիցների և վարորդների երեկվա բողոքի ակցիային, Մարությանն ասաց. «Գործադուլի խնդիրը լուծվել է… Մեկ հանգամանքի վրա ևս կցանկանայի ձեր ուշադրությունը հրավիրել. ՓԲԸ-ն ունի 70 ավտոբուս, որը չի շահագործվում ու պլանավորում ենք մտցնել շահագործման՝ ի նպաստ մեր բնակիչների: Էն գծերը, որտեղ սակավաթիվ է տրանսպորտը, էդ գծերում կշատանան»:
Տեսանյութը՝ azatutyun.am-