Կինը չընդհատեց հղիությունը և ծննդաբերեց մահվան դատապարտված երեխային, որպեսզի նրա օրգանները նվիրաբերի այլ երեխաների
Advertisement 1000 x 90

Կինը չընդհատեց հղիությունը և ծննդաբերեց մահվան դատապարտված երեխային, որպեսզի նրա օրգանները նվիրաբերի այլ երեխաների

Քրիստա Դեւիսը ամերիկյան Թենեսի նահանգից գիտեր, որ իր երեխան դատապարտված է մահվան կյանքի հետ անհամատեղելի արատի պատճառով։ Բայց եւ այնպես, նա որոշեց չընդհատել հղիությունը եւ բերել երեխային, որպեսզի նրա օրգանները նվիրաբերի փոխպատվաստման կարիք ունեցող երեխաներին։

Հղիության 18-րդ շաբաթում Քրիստին իմացավ, որ իր ապագա երեխան անենցեֆալիա ունի՝ պտղի զարգացման արատ, որի դեպքում կարող են բացակայել ուղեղի մեծ կիսագնդերը եւ գանգատուփի ոսկրերը։ Անենցեֆալիայով երեխաները սովորաբար ապրում են 30 րոպեից ոչ ավելի։

Դեւիսը հրաժարվեց ընդհատել հղիությունը. նա որոշեց բերել երեխային եւ նրա օրգանները տալ դրանց կարիքն ունեցողներին։

Նա ծննդաբերեց 2,72 կիլոգրամ քաշով աղջիկ, որն ապրեց մեկ շաբաթ, ինչը շատ զարմացրեց մասնագետներին։ Նրա սրտի փականները փոխպատվաստեցին հիվանդ երեխաների, իսկ թոքերը տվեցին հետազոտողներին, որոնք փնտրում են անենցեֆալիայի կանխման մեթոդներ։

med.news.am



Նման նյութեր