Ըստ օդում կախված լուրերի` Ավինյանը գումարի դիմաց խուսափել է ծառայությունից. Նարեկ Սամսոնյան. politik.am
Advertisement 1000 x 90

Ըստ օդում կախված լուրերի` Ավինյանը գումարի դիմաց խուսափել է ծառայությունից. Նարեկ Սամսոնյան. politik.am

«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը հայաստանյան  մամուլի հետհեղափոխական խնդիրները թեմայով քննարկման ժամանակ, որը կազմակերպել էին Հայաստանի Ժուռնալիստների Միությունը և «Մեդիա Պաշտպան» նախաձեռնությունը, անդրադարձավ պետական ապարատում աշխատող անձանց, ովքեր բանակում չեն ծառայել` նշելով,  որ Նիկոլ Փաշինյանի Կառավարության անդամների մեծ մասը այս կամ այն պատճառով ծառայություն չի անցել.

«Երբ  հարցում ենք ուղարկում` իմանալու, թե տվյալ մարդը ինչու ծառայություն չի անցել, պատասխանում են, որ դա անձնական տվյալ է: Եթե անգամ անձնական տվյալ է, կան մարդիկ, ովքեր  հրապարակեցին այդ պատճառները, ինչպես  Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը»:

Նարեկ Սամսոնյանի խոսքով՝ հարցերին պատասխան տալու համար այդ  մարդիկ կարող են ներկայացնել չծառայելու պատճառները, որոնք կարող են նաև առողջական լինել:

«Մի օրինակ  կարող եմ առանձնացնել` Տիգրան Ավինայնի դեպքում չենք կարողանում հասկանալ, թե նա ինչու  է ազատվել բանակից: Ըստ օդում կախված լուրերի՝  նա գումարի դիմաց խուսափել է ծառայությունից և ոչ մի հիվանդություն չունի: Բայց մենք դա չենք կարողանում հաստատել»:

Politik.am-ի հետ զրույցում Տիգրան Ավինյանի խոսնակ Վահան Հունանյանը հրաժարվեց բանավոր պատասխանել մեր հարցին և ասաց, որ հարցի պատասխանը կստանանք գրավոր հարցում ուղարկելուց հետո:

politik.am