Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու ժամկետը կարող Է երկարաձգվել մինչեւ հունիսի վերջն այն դեպքում, եթե Մեծ Բրիտանիան դիմի Լիսաբոնի պայմանագրի 50-րդ հոդվածի գործողության ժամանակաշրջանը երկարացնելու խնդրանքով: Այդ մասին փետրվարի 15-ին հայտարարել Է Իռլանդիայի փոխվարչապետ եւ արտաքին գործերի նախարար Սայմոն Քոուվենին՝ Դուբլինում ելույթ ունենալով «Համաիռլանդական քաղաքացիական երկխոսություն Brexit-ի շուրջ» խորհրդաժողովում:
«Brexit-ի շուրջ բանակցությունների երկարաձգման կապակցությամբ Մեծ Բրիտանիայի խնդրանքը, ամենայն հավանականությամբ, կարժանանար Եվրամիության մեծահոգի համաձայնությանը»,-ասել Է Քոուվենին, ճշտելով, որ «ընդսմին պետք Է լինի բանակցությունները համաձայնագրով ավարտելուն կոչված ռազմավարություն»: «Այդ դեպքում Brexit-ի նոր ժամանակային շրջանակները բնականորեն կկապակցվեին Եվրախորհրդարանի ընտրությունների եւ Եվրահանձնաժողովի նոր կազմի ձեւավորման հետ: Դա կարող Էր լինել հունիսի վերջը»,-նշել Է Իռլանդիայի ԱԳ նախարարության ղեկավարը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: