Գրիգոր Մինասյանի հրապարակումը.
«#լավաշ
Արտաքին ուժերի՝ Հայաստանը պարտվողների երկիր սարքել փորձողների մասին։
Շարունակվում է միջազգային ֆինանսավորման աղբյուրներ ունեցող կազմակերպությունների՝ միլիոնավոր դոլարների ծախսը՝ տարածաշրջանում փիսբիլդինգի ուղղությամբ։
Եվրասիա Համագործակցության Հիմնադրամը (EPF Armenia), օրինակ, 2,000,000 $-ից ավել գումար է հատկացրել այս ուղղությամբ 2017-2019-ին (նյութերը մեկնաբանությունում)։ Սպիկերներ են գալիս, երիտասարդների բոլոր trigger point-ներին սեղմելով, այն է՝ Ա․ ըմբոստություն՝ ՀՀ նախկին իշխանություններին վիրավորելով՝ «սերժիկ», և Բ․ սեր դեպի կյանք ու մահից վախ՝ գրոտեսկ զգայական նկարագրություններով, «երեխեն պիտի գնա սահմանագիծ, մարդ սպանի, արյուն քամի, միսը ճղի, սիրտը քանդի կենդանի արարածի»՝ համոզում են, որ խաղաղությունը լավ է, իսկ պատերազմը՝ վատ։ Երիտասարդներն էլ (սովորաբար համալսարանական ու ծառայության տարիքի) մտածում են՝ «հա էլի, պետությանս համար ինչու՞ պիտի մեռնեմ, ես իմ քվեն տալիս եմ խաղաղությանը։ Ես հո վայրագ չեմ։ Ինձ ուրիշինը պետք չի, իմն էլ ա հերիք»։
Ով չգիտի՝ հաստատեմ՝ խաղաղությունը լավ է, իսկ պատերազմը վատ։
Իսկ հիմա ադեկվատ դատենք։ Բանտարկյալի դիլեմայի (prisoner’s dilemma) պարզունակ օրինակով ապացուցվում է, որ մաթեմատիկորեն անհնար է կոնֆլիկտում խաղաղասերը լինելով հասնել դրական արդյունքի։ Տեսեք։ Դիցուք ունենք անապատում կանգնած երկու՝ դանակներով զինված մարդ, իսկ մեջտեղում, օրինակ, ջուր (սահմանափակ վիճելի ռեսուրսը)։ Եթե երկուսն էլ շրպտեն դանակներն ու կիսեն ջուրը՝ մարդա 5 օր կդիմանան (5-5)։ Եթե մեկը գցի դանակը իսկ մյուսը զենքի ուժով ջուրն իրենով անի, ապա 10 օր կդիմանա՝ կրկնապատկելով փրկվելու շանսերը (10-0)։ Եթե իրար վրա հարձակվեն՝ երկուսն էլ կվիրավորվեն ու կմահանան (0-0): Հիմա՝ թվում է, թե ինչ բարի ու լավ կլինի, եթե երկուսն էլ զենքը վայր գցեն ու կիսեն ռեսուրսը։ Սակայն տեսնենք թե ինչ է լինում, երբ այդ պուպուշ քայլը մեկն անում է։ Եթե մեկը զենքը դեն նետեց՝ ասելով, թե՝ դու էլ նետիր, տես, ես խաղաղասեր եմ, ապա նա արդեն փոշիացրեց 0-0 տարբերակը, որը դիմացինի միակ վախն էր ու ստեղծեց երկու տարբերակ դիամցինի համար՝ 10-0 և 5-5։ Իհարկե ռացիոնալ դատող դիամցինը կընտրի 10-0-ն։ Ու հիշենք, որ պետությունները մարդիկ չեն, այլ մարդկանց հուզական հատկանիշներին չտիրապետող իրավաբանական անձիք։ Միակ 5-5 ձևը՝ դիմացինին 5-5 պարտադրելն է՝ նրան զինաթափ անելով ուժ ունենալով, հետո նոր մեծահոգաբար ջուրը կիսելով, որն ի դեպ ռացիոնալ չի։
Հարգելիներս, զենքը վայր դնեք՝ Ձեր պետությունը կրակի մեջ կթաթախվի ու անձամբ Ձեր մահվան հավանականությունը կմեծանա։ Հասնելու միակ տարբերակը՝ դիմացինից ավելի ուժեղ դառնալն է ու խաղաղություն պարտադրելը։ Եթե դուք էնքան ուժեղ եք, որ դիմացինը ռիսկ չի ներկայացնում, կոնֆլիկտ էլ չկա։
Նման թրենինգների զոհ դարձած, տնտեսագիտություն ու մաթեմատիկա չսիրող տղաներ ու աղջիկներ։ Հասկանում եմ, պոռնո եք նայում, ուզում նույն ձև, հոլիվուդյան ֆիլմ եք նայում, ուզում նույն ձև, Ամերիկայի բարեկամներին նայում եք, ուզում եք նույն ձև, լսում եք ծառայության մասին, տակներդ եք անում, իսկ հետո ձևացնում, թե Հայաստանի, պետության ու բնակչության լավի համար եք Ձեր խաղաղասիրական կամ լիբերալ տեսակետներ տարածում։ Հասկացեք, բոլորս էլ էդ խաղաղությունն ուզում ենք, բայց ինքնաոչնչացում չենք ուզում։ Դուք Ձեր «կինոյի ու պոռնոյի» կյանքը ոչ այստեղ եք կարող ապրել, ոչ արտերկրում (այնտեղ էլ մեղր կարագ չեն բաժանում)։ Մի 2-3 երկիր որ այցելեք, կհասկանաք։ Եթե Հայաստանն եք ուզում շենացնեք, ցավոք, վերանայեք Ձեր արժեհամակարգը։ Իսկ եթե երազում եք արտագաղթելու մասին, ապա դուք անհայրենիք վիժվածք եք ու քանի ստեղ եք ապրում՝ հանգիստ նստեք տեղներդ։ Հանգիստ նստեք տեղներդ»։