SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ փետրվարի 13-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ է ստացվել Երևանի բնակիչ Սուսաննա Սուքիասյանից, ով հայտնել է, որ նույն օրը, 5 րոպե տարբերությամբ, Ղազարոս Սարյանի անվան արվեստի դպրոցի դասասենյակներից մեկից գողություն է կատարվել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված դպրոց է մեկնել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի հերթապահ խումբը՝ հետաքննչական բաժանմունքի հետաքննիչի գլխավորությամբ:
Ոստիկանները պարզել են, որ նշված դպրոցի դաշնամուրի ուսուցչուհի, 56-ամյա Սվետլանա Արմենակյանի պայուսակից գողացել են 1000 դրամ: Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները պարզել են, որ գողությունը կատարել է նույն դպրոցի տնտեսվար Արամայիս Միքայելյանը, ով ոստիկաններին խոստովանել է, որ 8 օր առաւջ նույն ուսուցչուհու պայուսակից գողացել էր 20 հազար դրամ: Փաստի առթիվ հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ս. Սուքիասյանը նշված դպրոցի տնօրենն է:
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երբ տնտեսվարն իմացել է, որ դաշնամուրի ուսուցչուհին իմացել է, որ իր պայուսակից գումար են հափշտակել, որպես մխիթարանք դաշնամուրի ուսուցչուհուն ասել է՝ «Կլասիկա լսի, կլասիկա»:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: