«Թավշյա հեղափոխության հետ մեկտեղ ըմբոշխնում ենք որոշ թավշյա այլանդակության պտուղները…»»
Advertisement 1000 x 90

«Թավշյա հեղափոխության հետ մեկտեղ ըմբոշխնում ենք որոշ թավշյա այլանդակության պտուղները…»»

Քաղաքագետ Գագիկ Համբարյանի հրապարակումը.

«Թավշյա այլանդակությունները

Թավշյա հեղափոխության հետևանքներից եղավ նաև այն այլանդակ բարքերի բացահայտումը, որոնք մինչև վերջերս շատերը հմտորեն թաքցնում էին և գերադասում էին չբարձրաձայնել… Շատ այլանդակությունների կողքին ամենանողկալին այն է, երբ որդին տարրականորեն ուրանում է հորը և միևնույն ժամանակ էժանագին ձևով քծնում իշխանություններին, ավելի ճիշտ է ասել՝ Նիկոլ Փաշինյանին…

Խոսքը հացադուլ հայտարարած ազատամարտիկ Մհեր Մազմանյանի որդու մասին է, որն իր ֆեյսբուքյան էջում, մեկնաբանելով հոր արարքը, ոչ միայն խորհուրդ է տալիս լրագրողներին այդ թեմայի վերաբերյալ իրեն այլևս չդիմել, քանի որ դա նրան չի հետաքրքրում, այլև բացատրում է անտեղյակներին, որ եղել է հեղափոխության մասնակից՝ Փաշինյանի կողքին և կլինի վերջինիս կողքին մինչև վերջ… Սա վերջն է… Այո՛, կարող են ծնողները երեխաների հետ լավ հարաբերություններ չունենալ, չունենալ նույն կարծիքն ինչ-որ հարցի վերաբերյալ, բայց դրա մասին բացարձակ պարտադիր չէ, որ բոլորն իմանան…

Դե, քաղաքական քծնանքի մասին էլ չեմ ասում… Կարելի էր ընդհանրապես չանդրադառնալ այս թեմային և այս տիպի նողկալի երևույթներից զերծ պահել մեզ… Տարբեր հասարակություններ ապրել են այսպիսի ժամանակաշրջաններ, երբ որդիները ուրացել են ծնողներին և գովերգել առաջնորդներին. Ֆաշիստական Գերմանիա,Ֆաշիստական Իտալիա, ԽՍՀՄ, Հյուսիսային Կորեա, Կուբա, «Կարմիր քմերների» Կամբոջա, Չինաստան և այլն… Չէի ցանկանա, որ մենք էլ ունենայինք «պավլիկ մորոզովներ»…
Հ.Գ. Թավշյա հեղափոխության հետ մեկտեղ ըմբոշխնում ենք որոշ թավշյա այլանդակության պտուղները…»



Նման նյութեր