Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երբ երեկ գրեցի, որ փետրվարի 18-ից ստորագրված պայմանագրի ուժով նոր կարգավիճակ կունենամ, ֆեյսբուքյան ընկերներս է՜լ ուրախացան ու շնորհավորեցին, է՜լ հետաքրքվեցին ու տարբեր տեսություններ առաջ քաշեցին կառավարությունից մինչև մութ ուժեր, է՜լ անհանգստացան ու մտահոգվեցին, թե Հայաստանից մեկնում եմ:
Երեկ հարկ չհամարեցի ասել ամբողջը, որովհետև որքան էլ պայմանագիրը երկու կողմից ստորագրված էր, դեռևս պատասխան չկար, թե արդյո՞ք իմ կողմից ստորագրվածը տեղ է հասել:
Այժմ արդեն դա հայտնի է ու ժամն է ասել ամբողջը: Այս փետրվարի 18-ից ուժի մեջ է մտնում այդ պայմանագիրը, որի համարձայն 5 տարի գործելու եմ նաև որպես միջազգային շրջանակներում բավական քաջ հայտնի «Ագորա Սթրաթեջի Գրուպի» ավագ փորձագետ:
Եվրոպական 4 խոշոր քաղաքներում (Բեռլին, Մյունխեն, Փարիզ, Բրյուսել) գրասենյակներ ունեցող այդ կոնսալթինգային կազմակերպություն-թինք-թանքը հիմնադրվել և ղեկավարվում է Մյունխենի անվտանգության կոնֆերանսի հիմնադիր ու կազմակերպիչ Վոլֆգանգ Իշինգերի կողմից և ռազմավարական խորհրդատվական ծառայություններ է մատուցում աշխարհի խոշորագույն ընկերություններին, կառավարություններին եւ միջազգային կազմակերպություններին` քաղաքական առաջարկություններով, ռիսկերի վերլուծությամբ եւ քաղաքական խորհրդատվությամբ:
Բացի այդ հրաշալի ու մեծ թիմի մաս կազմելու բերկրանքը, Ագորայի հետ միասին նույնատիպ ծառայություններն ենք մատուցելու նաև ԵՄ հաստատություններին արտաքին քաղաքականություն մշակելիս՝ Եվրոպական խորհրդարանի հետ ստորագրված մեծ պայմանագրով, որտեղ իմ առաքելությունն ու փորձագիտությունն է լինելու մի շարք ոլորտներում մեր ընդհարձակ տարածաշրջանի զարգացումների վերաբերյալ բրիֆինգների, հետազոտությունների մատուցումը:
Այնպես որ, չեմ արտագաղթում, իհարկե, ժամանակավոր աշխատանքային բացակայություններ կլինեն, ավելի մեծ թափ ենք հավաքում, որտեղ ի դեմս ինձ նաև մեր ՄԱՀՀԻ մեծ թիմն է: Առաջ, ընկերներ: Ահա թե ինչու էի գրում՝ հաճելի է նման գնահատանքի ու վստահության արժանանալ, երբ քո պրոֆեսիոնալիզմը տեսնում են նաև դրսից»:
Երբ երեկ գրեցի, որ փետրվարի 18-ից ստորագրված պայմանագրի ուժով նոր կարգավիճակ կունենամ, ֆեյսբուքյան ընկերներս է՜լ…
Gepostet von Styopa Safaryan am Samstag, 16. Februar 2019