Ըստ որոշ ինսայդերների՝ iPhone-ները ևս կունենան սեփական արտադրության մարտկոցներ:
Apple-ն ինքնուրույն պատրաստում է իր արտադրանքի շատ բաղադրիչներ: Վերջին հաշվետվություններից մեկում նշվում է սեփական արտադրության մոդեմների մասին՝ microLED դիսփլեյով: Տպավորություն է, որ Apple-ը փորձելու է ստեղծել սեփական մարտկոցները:
Bloomberg-ը գրում է, որ Apple-ը վերջերս որպես մարտկոցների գլոբալ արտադրության տնօրեն է ընդունել մասնագետի, որը բավականին հայտնի է և նախկինում աշխատել է Samsung-ում (ավելի վաղ՝ նաև LG Chem-ում): Նախկին աշխատավայրում այդ մասնագետը նախագծել է ժամանակակից մարտկոցներ, ինչպես նաև ունեցել է ապագայի մարտկոցների նախագծեր:
Bloomberg-ն ավելի վաղ գրել էր, որ Apple-ն անընդհատ փորձեր է կատարում և ուզում է պատրաստել մարտկոցներ նոր նյութերից: Ըստ ինսայդերների՝ նոր մարտկոցները կլինեն նյութերից, որոնք հիմա չեն օգտագործվում և կհամարվեն հաջորդ սերնդի, կամ՝ ապագայի մարտկոցներ:
Սիրարփի Աղաբաբյան