Մեզ մոտ ամեն ինչ նորմալ է ու ոչ մի խանգարող բան չկա. Հայկո (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Մեզ մոտ ամեն ինչ նորմալ է ու ոչ մի խանգարող բան չկա. Հայկո

Երգչուհի Անահիտ Սիմոնյանը բավականին ակտիվ է սոցիալական կայքերում, նա հաճախ է անձնական լուսանկարներ հրապարակում եւ իր հետեւորդների հետ կիսվում օրվա տրամադրությամբ: Շատ հաճախ Անահիտը  նաեւ ընտանեկան ու հատկապես իր եւ ամուսնու` Հայկոյի հետ լուսանկարներ հրապարակում, որոնք հիմնականում ուղեկցում է տարբեր հեշթեգերով:

Այս անգամ երգչուհին կրկին իր եւ Հայկոյի գրկախառնված լուսանկարով է կիսվել ու վերնագրել` «Ներեք մեզ ու մեր երջանկությունը և անցեք մեր կողքով»:

hayko4

Անահիտի` նման գրառումները շատերի մոտ կասկածներ է առաջացրել, թե որեւէ բան կամ որեւէ մեկը խանգարում է նրանց ընտանեկան երջանկությանը: Այս թեմայի շուրջ Life.panorama.am-ի հետ զրույցում Հայկոն նշեց.

«Անկեղծ ասած` չեմ տեսել այդ գրառումը: Ամեն դեպքում, պետք է նշեմ, որ մեզ մոտ ամեն ինչ նորմալ է, մենք երջանիկ ենք ու ոչ մի խանգարող բան չկա, ինչ խոսք, շնորհակալ եմ ուշադրության համար: Ինչ վերաբերվում է Անահիտի գրառումներին, կինս ակտիվ է սոցիալական ցանցերում, սակայն կոնկրետ տվյալ հեշթեգը ուղղակի ասացվածք է, այնպես չէ, որ մեզ որեւէ մեկը խանգարում է»:

life.panorama.am