Ինչ լավա էս նիստը վերջացավ, ծրագիրը առոք-փառոք ընդունվեց, թե չէ էս խեղճ ժողովրդի մասին տենաս էլ ինչեր էինք լսելու։ Մեկ թեմային վերաբերվող նիստի ժամանակ էլ հիացաքան խոսքեր, էլ լռիվ հակառակը խոսքեր լսեցինք։ Էլ պահանջներ ու խորհուրդներ։ Լավա, հերիքա, բոլա։
Այս ամենի մեջ մենակ Փաշինյանի մի նախադասությունն էր լավը։
Հաղթանակը ձերն է, բոլորինդ, պարտությունը որբ չի, պարտության տերը և պատասխանատուն ես եմ:
© ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյան
Սա հիշենք, ականջներից օղ անենք ու շարվենք առաջ։
Հ․Գ․ Մեկել, երբ Փաշինյանը ջղայնացած խոսում էր Մարուքյանենց մասին, չհասկացա, թե դահլիճում նստած Իմ քայլական պատգամավորները ինչի՞ համար էին ծափ տալիս։ Գործընկերական ստանդարտներ կան, լավ կլիներ պահեիք։ Հեսա վարչապետը կգնա, դուք հլը իրար հետ աշխատելու եք։
Աշոտ Ասատրյանի ֆեյսբուքյան էջից: