Յուրահատուկ տեսացիկ և արագ սկաներ, ինչպիսի՞ն կլինի Galaxy S10-ը
Advertisement 1000 x 90

Յուրահատուկ տեսացիկ և արագ սկաներ, ինչպիսի՞ն կլինի Galaxy S10-ը

Անանուն ինսայդերը, ով հնարավորություն է ունեցել անձամբ փորձարկել Samsung Galaxy S10-ը, կիսվել է իր տպավորություններով:

Օրինակ՝ ինսայդերը պատմել է, որ նոր շարքի բոլոր սմարթֆոնները կստանան Super AMOLED-դիսփլեյ:

Սմարթֆոնի էկրանին տեղադրված է 10 ՄՊ սելֆի տեսախցիկ՝ OIS-ով: Այս տեսախցիկն ունի 4K տեսանյութեր նկարելու հնարավորություն:

ITHome-ի տվյալների համաձայն, Galaxy S10-ի գրաֆիկական ինտերֆեյսը կլինի հարմարեցված տեսախցիկի համար: Նշվում է, որ ընկերությունը մշակել է հատուկ տեխնոլոգիա, որը թույլ կտա ստեղծել այնպիսի տեսախցիկ, որի սև շրջանակը կանհետանա տեսանյութեր դիտելիս: Առայժմ հայտնի չէ, թե ինչպես է աշխատելու այս տեխնոլոգիան:

Galaxy S10 և S10 + սմարթֆոններում մատնահետքի սկաներն աշխատում է մի քանի անգամ ավելի արագ, քան սովորական սկաները: Ներքևի հատվածում 3D համակարգն այլևս չի գործելու, սակայն դրա փոխարեն՝ սմարթֆոնը հնարավոր է միացնել պարզապես դիսփլեյին դիպչելով:

Samsung Galaxy S10 + կստանա 4100 մԱ·ժ հզորությամբ մարտկոց, անլար լիցքավորում:

Նոր սմարթֆոնները կլինեն սպիտակ, սև և փիրուզագույն: Որոշ շուկաներում՝ նաև կապույտ, իսկ Galaxy S10e-ն կունենա նաև դեղին տարբերակ:

Արդեն հայտնի է, որ այս սմարթֆոնները մի փոքր ավելի բարձր արժեք կունենան, քան ընկերության ներկայացրած սմարթֆոններն ունենում են սովորաբար:

Սմարթֆոնների մոտավոր արժեքը կլինի՝

Galaxy S10 Lite 128 ԳԲ – 669 ֆունտ
Galaxy S10 128 ԳԲ – 799 ֆունտ
Galaxy S10 + 128 ԳԲ – 899 ֆունտ

Փետրվարի 20-ին Samsung-ը խոստանում է շատ հետաքրքիր ցուցադրություն, որտեղ կներկայացվեն Galaxy S10-ի երեք տարբերակները, Galaxy Buds անլար ականջակալները, Galaxy Sport խելացի ժամացույցը, ինչպես նաև այդքան երկար սպասված Galaxy F ծալվող սմարթֆոնը:

Սիրարփի Աղաբաբյան