Նայեք լուսանկարին և պատասխանեք՝ ինչ եք առաջինը տեսնում դրանում: Պատասխանը կօգնի հասկանալ՝ ինչպիսին եք սիրային հարաբերություններում:
Վինսենթ վան Գոգի դեմքը: Կամակոր ստեղծագործող եք: Հնարավոր է՝ շատ զգացմունքային եք, բայց երբ սիրահարվում եք, դառնում եք չափազանց կամակոր և անհանգիստ, ինչը կարող է վանել զուգընկերոջը: Ծայրահեղությունների գիրկը մի ընկեք, մի կարծեք, որ եթե զուգընկերը չի հասկանում ձեզ, արժանի չէ ձեզ: Բոլորն էլ ունենում են վատ տրամադրություն: Կշեռքի նժարները ձեր կողմը ձգելը կարող է վանել զուգընկերոջը:
Քայլող կնոջ: Անհոգ եք ձևանում: Ամենայն հավանականությամբ, նախկինում հարաբերություններ եք ունեցել, սակայն զուգընկերը չի կարողացել ընկալել ձեր հոգսերն ու վախերը: Այդ պատճառով որոշել եք առհասարակ ազատվել դրանցից: Բայց անհրաժեշտ չէ թաքցնել վախերը՝ ձևացնելով, թե ամեն ինչ կարգին է: Մի վախեցեք կիսվել այն ամենով, ինչ անհանգստացնում է ձեզ՝ հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ ձեր ընտրյալն ամենայն հավանականությամբ հասկանում է, որ ձևացնում եք:
Տներ հեռվում: Ձեզ այնպես եք պահում, կարծես ցանկանում եք հարմարավետ անկյուն ստեղծել միակի և անկրկնելիի հետ: Դա վատ չէ, բայց չափը մի անցեք: Եթե նա սիրահարվել է աղջկա, ով պատրաստ է արկածների, կզարմանա, եթե իր կողքին տեսնի կնոջ, ով ժամը 20:30-ին քնում է, կամ հեռուստացույց է դիտում՝ տանից դուրս գալու և արկածներ փնտրելու փոխարեն: Կարող եք արտահայտել սերը՝ մնալով այնպիսին, ինչպիսին կաք: Եվ եթե նա իսկապես «այն միակն է», ձեզ ավելի շատ կսիրի:
Նստած տղամարդ՝ կենտրոնում: Փորձում եք ձևացնել, թե կիսում եք զուգընկերոջ բոլոր ցանկությունները: Եթե նա սուշի է սիրում, դուք ևս կսիրեք՝ անկախ նրանից՝ առհասարակ ձուկը ձեզ դուր գալի՞ս է, թե՞ ոչ: Եթե նա ցանկանում է, որ որևէ մեկը միանա իրեն արվեստի կամ տեխնիկայի մասին սեմինարներին, դուք ուրախությամբ համաձայնում եք գնալ նրա հետ՝ չնայած թեմաներից ոչ մեկը հետաքրքիր չէ ձեզ: Խնդիրն այն չէ, որ դուք չգիտեք՝ ինչ եք ուզում: Դուք պարզապես անհանգստանում եք, որ ձեզ ինչ-որ բան չի բավարարում: Դա հիմար կեցվածք է: Եթե զուգընկերն իսկապես սիրում է ձեզ, նա իսկապես կարող է նյարդայնանալ, եթե փորձեք այլ մարդ ձևանալ:
Նյութը soulpost.ru-ից հրապարակման պատրաստեց 168.am-ը