Փետրվարի 18-ի առավոտյան երեք պայթյուն է որոտացել Դոնեցկի կենտրոնում, տուժածներ չկան: Այդ մասին իրադարձությունների վայրից հայտնել է «Ինտերֆաքս»-ի թղթակիցը:
Նրա խոսքով՝ ասֆալտի մեջ երեք ձագարափոս է գոյացել Դոնեցկի տեխնիկական ազգային ինստիտուտի ութերորդ կորպուսի, «Շախտյոր» մարզական համալիրի և Park inn հյուրանոցի մերձակայքում, որտեղ հաստատվել է ԵԱՀԿ-ի առաքելությունը:
Տեղում աշխատում են ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության (ԴԺՀ) ՆԳ նախարարության փորձագետները, ինչպես նաև արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները:
ԴԺՀ-ի ուժային կառույցների աղբյուրը «ԻՆտերֆաքս»-ին հայտնել է, որ պայթուցիկ սարքերը կարող էին նետված լինել դրոնից: «Նախնական կարգով հիմնական վարկածը անօդաչու թռչող սարքից փոքր հզորության առանց պատյանի երեք պայթուցիկ սարքերի նետումն է»,- ասել է գործակալության զրուցակիցը: