«Մեզ  մոտենալիս միանգամից ասում են` գիտե՞ք, մեր երեխաները ձեզ շատ են սիրում». Հակոբ Հակոբյանը սպասվող պրեմիերայի ու գրանցած հաջողության մասին. life.tert.am
Advertisement 1000 x 90

«Մեզ  մոտենալիս միանգամից ասում են` գիտե՞ք, մեր երեխաները ձեզ շատ են սիրում». Հակոբ Հակոբյանը սպասվող պրեմիերայի ու գրանցած հաջողության մասին. life.tert.am

Հակոբ Հակոբյան և Արմեն Հովհաննիսյան դուետը շուտով կներկայանա պրեմիերայով։ Երգը նոր է, բայց իր ոճով նման կլինի «Տաք ա-Տաք ա» ստեղծագործությանը։ Tert.am Life-ը Հակոբ Հակոբյանի հետ զրուցել է ինչպես սպասվող պրեմիերայի մանրամասների, այնպես էլ իրենց դուետի հաջողության ու սպասվող այլ նորությունների մասին։

«Նոր տեսահոլովակն արդեն ճանապարհին է՝ քննարկումների փուլում ենք։ Երգն էլ գործիքավորման ընթացքի մեջ է, կրկին աշխատում ենք Կարեն-Սևակի հետ։ Ստեղծագործության հեղինակը Մհեր Պողոսյանն է, որի հետ առաջին համագործակցությունն է։ Երկու երգ ունենք, որոնցից մեկը հասանելի կլինի շուտով, իսկ մյուսն ավելի ուշ։ Երկրորդ երգը հայրենասիրական է»,- նշեց Հակոբը։

Նրանից հետաքրքրվեցինք` արդյոք «Տաք ա-Տաք ա» երգի հաջողությունն ու youtube-յան դիտումներն իրենց ստիպեցին ևս մեկ գործ ներկայացնել նույն ոճում. ««Տաք ա-Տաք ա» երգը  Youtube–ում վեց ամսում ավելի քան 15.5 միլիոն դիտում ունի, բայց այդ հաջողությունից հետո մենք այլ ոճի ստեղծագործությամբ էլ ենք ներկայացել։ Խոսքս հայրենասիրական «Հով արեք»-ի մասին է, որը բոլորովին նման չէր նախորդին և կապ էլ չուներ, թե որքան դիտումներ է ունեցել։ Մենք տարբեր ժանրերով ենք ներկայանում, այս ընթացքում որոշեցինք սիրային թեմայով ևս մեկ երգ երգել»։

Կատարողը դժվարացավ գնահատել, թե որն է այդ գործի հաջողության գրավականը, բայց առանձնացրեց մի քանի հանգամանք, որոնցից ամենահետաքրքիրը լսարանի տարիքային շեմն է

«Շատ հանգամանքներ կային, որոնց շնորհիվ այն ունեցավ հաջողություն՝ Կարեն-Սևակի կատարած աշխատանքը, Ադրիանայի  տեսահոլովակում նկարահանվելը, գաղափարը, մենք, բայց հիմնականում փոքրիկները, որոնք մեր մշտական ու մեծ լսարանն են։ Մեր լսարանի մեծ մասը երեխաներն են՝ նորածիններից մինչև պատանիներ։ Սա միանշանակ չէ, բայց հիմնական արձագանքներից ենք եկել այս ենթադրությանը։ Մեզ  մոտենալիս միանգամից ասում են` գիտե՞ք, մեր երեխաները ձեզ շատ են սիրում»,– ասաց Հակոբը։

Ամբողջությամբ՝ life.tert.am



Նման նյութեր