
Սերոբ Խաչատրյանի գրառումը.
«Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ նշանակված Գեմաֆին Գասպարյանը շատ մեծ գործ է արել Հայաստանի համար։ «Բուն TV»-ում Գեմաֆինը կարողացավ ստեղծել բարձրորակ ռեսուրսների շտեմարան։ Գեմաֆինն ու իր գործընկեր Քրիստինեն երբեք որակի հաշվին զիջման չեն գնացել։ Հենց դա էլ ապահովեց «Բուն»-ի հաջողությունը։ Հենց դա է այսօր պակասում Հայաստանում։
Շատ ուժեղ կլիներ, եթե Գեմաֆինը ղեկավարեր Հանրային հեռուստատեսությունը։ Իսկական կրթամշակութային հեղափոխություն կլիներ երկրում։ Սրտանց ցանկանում եմ, որ Գեմաֆինը հաջողության հասնի իր նոր աշխատանքում, քանի որ կարևոր մարդ է մեր երկրի համար»։