
Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը հրամանագիր է ստորագրել՝ Խաղաղ օվկիանոսի Լաս Տրես Մարիաս կզիներից մեկում գտնվող ամենահին բանտերից մեկը փակելու և այն շրջակա միջավայրի հետազոտման կենտրոն դարձնելու մասին: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Մենք որոշեցինք, որ 1906 թվականից ի վեր գործող բանտը, որն ավելի քան մեկ դար ունեցել էր պատիժի, խոշտանգումների և ճնշման պատմություն, այլևս չի լինի»,- ասել է Լոպես Օբրադորը:
Նախագահի խոսքով՝ այժմ նախկին բանտի շենքում կստեղծվի շրջակա միջավայրի, բուսական և կենդանական աշխարհի ուսումնասիրման կենտրոն, որտեղ ուսումնասիրություններ կարող են իրականացնել նաև երեխաները և դեռահասները:
Այժմ բանտում պահվում է մոտ 600 բանտարկյալ: Ըստ Օբրադորի՝ նրանցից 200-ը ազատ կարձակվի, մնացած 400-ը կփոխանցվի այլ կալանավայրեր: