
Իրաքի բնակչուհին միանգամից յոթ երեխա է ծննդաբերել: Այդ մասին հայտնել է Դիյալայի նահանգի առողջապահության դեպարտամենտի մամուլի ծառայությունը: «25 տարեկան կինը բնական Ճանապարհով յոթ երեխա է ծննդաբերել՝ մեկ տղա եւ վեց աղջիկ»,- հայտարարել է մամուլի ծառայության տնօրեն Ֆարիս ալ Իզաուին:
Դիյալայի նահանգի ալ Բաթուլ հիվանդանոցի տնօրեն Ալի Շարիֆն այդ իրադարձությունն «աննախադեպ» է համարել Իրաքի համար: Ալ Իզաուիի խոսքով՝ երիտասարդ մոր եւ նորածինների առողջությունը «լավ է»: «Ծնողները հիացմունք, հրճվանք եւ զարմանք են հայտնել երեխաների ծնվելու առթիվ՝ շնորհակալություն հայտնելով Աստծուն այդ մեծ բարիքի համար»,- ասված է մամուլի տեղեկագրում: