Ամերիկահայ մոդել և հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը միջոցառմանը ներկայացել է ֆրանսիացի դիզայների զգեստով, որը հազիվ է ծածկում նրա փարթամ կրծքերը։
Hollywood Beauty Awards–ի մրցանակաբաշխությունից հետո Քիմ Քարդաշյանի անունը կրկին հայտնվել է ամերիկյան պարբերականներում։
Նա արարողությանը ներկայացել է ֆրանսիացի դիզայներ և լուսանկարիչ Թիերի Մյուգլերի ստեղծած հագուստով, որի վերին հատվածը հազիվ է ծածկում Քարդաշյանի բարեմասնությունները։
View this post on Instagram
Քիմ Քարդաշյանի լուսանկարը հրապարակել է նրա ոճաբան և վարսահարդար Քրիս Էփլթոնը, որը միջոցառման ժամանակ մրցանակ է ստացել «Հոլիվուդի լավագույն վարսահարդար» անվանակարգում։ Լուսանկարը, բնականաբար, տարաբնույթ մեկնաբանությունների առիթ է դարձել։
Ոմանց դուր է եկել Քարդաշյանի զգեստը, մյուսներն էլ նշել են, որ այդ հագուստն ավելի փոքր կուրծք ունեցող աղջիկների համար է նախատեսված։ Նրանք հիշել են այդ հագուստի ամենաառաջին ցուցադրությունը (իսկ դա եղել է ավելի քան 20 տարի առաջ), երբ հայտնի դիզայների գարնանային հավաքածուում ընդգրկված զգեստը ներկայացրել է նիհար մոդելը։
View this post on Instagram
Hollywood Beauty Awards–ը կինոյի, երաժշտության և հեռուստատեսության ոլորտում բյութի–ինդուստրիայի ականավոր գործիչներին, ինչպես նաև հայտնի անձանց կարմիր գորգի համար հագուստ կարող ոճաբաններին և բարձրաշխարհիկ իրադարձությունները վավերագրող լուսանկարիչներին պարգևատրելու արարողություն է։ Մրցանակի հիմնադիրը ամերիկացի լրագրող Միշել Էլիզաբեթն է։ Միջոցառումն անցկացվում է ամեն տարի` սկսած 2014 թվականից։