Երևանում 36-ամյա վարորդը Mercedes-ով վրաերթի է ենթարկել բետոնե արգելապատնեշի վրայով ճանապարհն անցնող հետիոտնին. վերջինը տեղում մահացել է. shamshyan.com (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Երևանում 36-ամյա վարորդը Mercedes-ով վրաերթի է ենթարկել բետոնե արգելապատնեշի վրայով ճանապարհն անցնող հետիոտնին. վերջինը տեղում մահացել է. shamshyan.com

Փետրվարի 19-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:30-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ, 36-ամյա Բագրատ Գալստյանը իր վարած Mercedes մակնիշի 35 NV 629 համարանիշի ավտոմեքենայով Արտաշատի խճուղում վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, փորձել է օգնություն ցուցաբերել վրաերթի ենթարկվածին, սակայն վերջինը տեղում մահացել է: Դեպքի վայր են ժաանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները՝ Երևանի ՃՈ պետի տեղակալ Դավիթ Ավագյանի գլխավորությամբ:

Վրաերթի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արմեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Արտաշես Վանյանի, բաժնի պետի տեղակալ Սամվել Սամվելյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Մանվել Մուրադյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեակաան հետախուզության բաժանմունքի օպերլիազոր Արամ Հակոբջանյանի գլխավորությամբ:

Փաստի առթիվ Մ. Մուրադյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com