Այսօր կյանքին հրաժեշտ տվեց Էլմիրա Հեքեքյան-Աբրահամյանը՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ռեժիսոր, ՀՀ հեռուստատեսության հիմնադիր, ակադեմիկոս… Մայր։
Մեծատառերով՝ ՄԱՅՐ։
Գեղեցիկ, երկար ու բովանդակալից կյանք է ապրել Էլմիրա Հեքեքյանը։
Ապրած տարիներն ու վաստակը, մե՜ծ-մե՜ծ նվիրումն ու այդ նվիրումով վարակելու հզոր տաղանդը…
Էլմիրա Հեքեքյանի կյանքի իմաստն ու գունավորումը, նրա աշխարհայացքն ու ապրելակերպը, իր հոգին, միտքն ու ամեն ինչը ՄԱՅՐ բառի մեջ է կենտրոնացած։
Հանգչիր խաղաղությամբ, Հայաստանի փոքրիկ երգիչներ երգչախմբի՝ մեր մեծ մայրիկ։
Հանգչիր Աստծով…
#LittleSingersofArmenia
#Հայաստանիփոքրիկերգիչներ
#ԷլմիրաՀեքեքյան
#RIP