Եվրամիության մշտական ներկայացուցիչների կոմիտեն (Coreper) սև ցուցակում ներառել է ևս ութ ռուսաստանցիների՝ Կերչի նեղուցի միջադեպի համար և այդ ամբողջ ցուցակի գործողությունը երկարաձգել է կես տարով՝ մինչև սեպտեմբերի 15-ը: Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Եվրոպայի դիվանագիտական մի աղբյուր:
«Եվրամիության 28 երկրների դեսպանները որոշում են ընդունել այն անձանց նկատմամբ արգելիչ միջոցները կես տարով երկարաձգելու մասին, որոնք պատասխանատու են Ուկրաինայի տարածքային ամբողջականության խախտման համար: Ցուցակում նաև ներառված են ութ ֆիզիկական անձինք, ովքեր պատասխանատու են Կերչի նեղուցում տեղի ունեցած միջադեպի համար»,- հայտարարել է նա:
Նա ճշտել է, որ այդ որոշումը պաշտոնապես կհաստատվի ԵՄ-ի խորհրդի կողմից և ուժի մեջ կմտնի մարտ ամսվա առաջին շաբաթվա ընթացքում: Այդ ժամանակ էլ հայտնի կդառնան ցուցակին ավելացված ութ ռուսաստանցիների ազգանունները, ցուցակ, որի ֆիգուրանտներին արգելված է մուտքը Եվրամիության տարածք և Եվրամիության բանկային համակարգից օգտվելու հնարավորությունը: Ընդամենը ցուցակում այդ ընդարձակումից հետո կլինի 171 մարդ, որոնց թվում կան Ռուսաստանի և Ուկրաինայի քաղաքացիներ, 44 իրավական անձ՝ գլխավորապես ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների իշխանության մարմիններ և զինվորական կազմավորումներ: Այդ ցուցակի գործողությունը երկարաձգվում է տարեկան երկու անգամ՝ մինչև մարտի 15-ը և սեպտեմբերի 15-ը: